Կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը առաջինն էր, որ միայնակ սուզվեց մոլորակի ամենախորքը` Մարիանյան իջվածքի հատակը, որը 11 կիլոմետր խորություն ունի: Նույնքան հետաքրքիր ու գրավիչ էր սքայդայվեր Ֆելիքս Բաումգարտների թռիչքը 39000 մետր բարձրությունից Նյու Մեքսիկոյի վրայով: Նա հաղթահարեց ձայնի արագությունը և բարձրության ռեկորդը, որ սահմանվել էր 1960 թվականին: