Ավելի քան 22 երեխա է մահացել Եգիպտոսում ավտոբուսի և գնացքի բախումից։ Վթարը տեղի է ունեցել այսօր երկրի կենտրոնական մասում գտնվող Ասյուտ քաղաքից ոչ հեռու։ Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 4-6 տարեկան 50-60 երեխա։ Լրատվամիջոցները նշում են, որ վթարի պատճառ է դարձել երկաթգծի վրա արգելափակոցի խափանումը։