Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Վրաստանը շարունակելու է եվրաինտեգրման գործընթացը

Վրաստանը շարունակելու է եվրաինտեգրման գործընթացը
09.10.2012 | 15:09

Վրաստանը շարունակելու է եվրաինտեգրման գործընթացը Այդ մասին այսօր հայտարարել է «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։ Գործող նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Իվանիշվիլին նշել է, որ Սաակաշվիլու հետ հանդիպման ընթացքում իրենք խոսել են նաև երկրի արտաքին քաղաքականության մասին։ «Արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր տեսլականը համաընկնում է. Վրաստանը կշարունակի եվրոպական և եվրաատլանտյան տարածքներին ինտեգրման գործընթացը։ Դեպի Եվրոպա Վրաստանի ձգտումն անկասելի է, և մեր երկիրն անպայման պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Իվանիշվիլին։
Ավելի վաղ նա նաև նշել էր, որ Վրաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ