Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Պայթյունների շարք՝ Հալեպում. կան տասնյակ զոհեր

Պայթյունների շարք՝ Հալեպում. կան տասնյակ զոհեր
03.10.2012 | 15:46

Այսօր Հալեպում մի քանի պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են: Այսօր առավոտյան քաղաքի կենտրոնական մասում պայթեցվել է երեք ականապատ ավտոմեքենա։ Մեծ նյութական վնասներ են հասցվել նաև շրջակա շինություններին:
Պայթյունները տեղի են ունեցել կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող հատվածում։ Նշենք, որ Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է շուրջ 30 հազար մարդ:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ