Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Ոչնչացվել է Հալեպի միջնադարյան շուկայի մի մասը

Ոչնչացվել է Հալեպի միջնադարյան շուկայի մի մասը
30.09.2012 | 14:14

Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղ թեժ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների միջև, հրդեհը ոչնչացրել է Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին առևտրային կենտրոններից մեկի մի մասը։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակի ճարակ են դարձել հարյուրավոր խանութներ։
Հալեպը Սիրիայի ամենախիտ բնակեցված քաղաքներից է։ Հայլեպի Հին քաղաք կոչվող թաղամասը սալահատակ արահետներով լաբիրինթոս հիշեցնող մի վայր է, որտեղ գործում են միջնադարյան առևտրային կրպակներ։ Այս թաղամասն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Հին քաղաքին հասցված վնասն անվանել են մեծագույն կորուստ և ողբերգություն։

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ