Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը կհարվածի ամերիկյան ռազմաբազաներին

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը կհարվածի ամերիկյան ռազմաբազաներին
04.09.2012 | 11:53

Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրուլան։ Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա նշել է, որ Թեհրանի հետ որոշումն արդեն կայացվել է, և պատասխան հարվածը լինելու է վճռական։
«Իսրայելի կողմից Իրանի օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը կընկնի ամերիկյան կողմի վրա»,- ընդգծել է լիբանանցի գործիչը։
Նշենք, որ «Հզբոլլահը» Դամասկոսի հետ տարածաշրջանում Թեհրանի հիմնական գործընկերն է։

Դիտվել է՝ 3228

Մեկնաբանություններ