Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Ակադեմիական քաղաքի բիզնես-ծրագիրը մեծ փուչիկ է, որ հետո պայթելու է

Ակադեմիական քաղաքի բիզնես-ծրագիրը մեծ փուչիկ է, որ հետո պայթելու է
14.11.2023 | 12:22

Հայաստանը նոր պատերազմի շեմին է՝ Նիկոլ Փաշինյանի սիրտը ակադեմիական քաղաք է ուզում:

Փաշինյանն ընդունել է գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության ներկայացուցիչներ Թոբիաս Քայելին և Յոհան Րաբեին, հանդիպմանը քննարկվել են ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքներին վերաբերող հարցեր: Ավելի քան երկու տարի ադրբեջանական զինուժը մտել-ամրացել է Հայաստանի տարածքի մի մասում, Հայաստանի գլխին կախված է նոր պատերազմի վտանգը, 11,5 միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող Հայաստանի վարչապետը առանց նախահաշիվ կազմելու, հայտնի չէ, թե ում ֆինանսավորմամբ կառուցվելիք ակադեմիական քաղաքի նախագիծ է պատվիրել գերմանացիներին։

Հայաստանում հիմա իշխում են առանց դիպլոմ կամ կասկածելի ծագումով դիպլոմներ ունեցող, իրենց ղեկավարած ոլորտներին չտիրապետող թերուսները, ուստի երիտասարդության մեջ նվազել է բուհական կրթություն ունենալու ցանկությունը։ Քաղաքի ծայրի ղռերում ակադեմիական քաղաքի բիզնես-ծրագիրը մեծ փուչիկ է, որ հետո պայթելու է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ