ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այլևս ֆալշստարտի տեղ չկա

Այլևս ֆալշստարտի տեղ չկա
02.05.2023 | 22:26

Իշխանությունները գնում են Հայաստանի Երրորդ Հանրապետության վերջին էջը փակելու ճանապարհով: Գլխավոր հանձնիչի վերջին շաբաթվա մարզային, գյուղական այցերի համարյա ամենօրյա ռեժիմը ցույց է տալիս, որ լեգիտիմության խորը ճգնաժամի մեջ գտնվող իշխանությունը փորձ է անում ռեաբիլիտացնել թե՛ իր վարկանիշը, թե՛ մոնիտորինգ անել տրամադրությունները՝ հանձնման վերջին ակտից առաջ:

Ինչ անել

1. Որքան մեծանա ճնշումը, նյարդը, այդքան գործող իշխանությունը մտնելու է իր վարչական, բյուրոկրատական, կուսակցական և մարդկային ռեսուրսի հավատարմության և ամրության ստուգման ռեժիմի մեջ, ճշտելով՝ արդյոք այդ համակարգերը ոտքի վրա կանգնած կմնա՞ն վերջնական ակտի ժամանակ, թե՞ կընկրկեն: Մարտավարական առումով շատ կարևոր է հասնել վերը թվարկվածների իշխանահպատակ լինելու լոյալությանը, ինչը գոնե թե կառկախի հանձման պրոցեսը:

2. Վերջին հինգ տարիներին իշխողների կողմից միկրո և միջին համակարգերում ստեղծված առասպելներն ու բևեռային մտածողության հիմքով ձևավորված միֆերը սկսել են սնանկանալ, քանի որ հենց այդ համակարգերում այդ միֆերն այլևս ռելեվանտ չեն: Դրա համար անհրաժեշտ է հենց իշխանության աջակիցների շրջանակներում այս փուլում ագրեսիվ կոտրել նրանց ճշմարիտ և մաքուր լինելու միֆը, ցույց տալով հակառակ կողմը, որտեղ կան և՛ քողարկված թալանի, և՛ համակարգված կոռուպցիայի, և՛ հենց «ժողովրդի» հետ արժեքային և բարոյական խզման բազմաթիվ օրինակներ: Փաշինյանի և իր ժողովրդի միջև խզումն այլևս իրականություն է, այդ խզման ագրեսիվ ցուցադրությունը ևս հանձման կասեցման որոշակի գործիք է:

3. Որքան մեծանա ճնշումը, այդքան էլ տեսանելի է դառնալու իշխանական համակարգի անկատարությունն ու հեղհեղուկությունը: Կադրային քաղաքականության արդյունքում ձախողված ոլորտների օրինակները բազմաթիվ են, դրանք պետք է դառնան դրոշակ, ունենան հասցեներ և անուններ: Սա կկրճատի գործող իշխանական ակտորների վրա հենվելու հնարավորությունը:

4. Արժանի ճնշման դեպքում թուլանալու է իշխողների նյութատեխնիկական, ուժային և հոգեբանական դիմադրողականությունը: Հատկապես ողջ բյուրոկրատական և քաղծառայողական բլոկը ծայրաստիճան հոգնած և շահագործված է: Այս ռեսուրսը ևս կիրառման ենթակա է:

5. Իշխանության հիմքերի սասանումը և միատարրության փլուզումը հանգեցնելու է թե՛ հասարարակական, և թե՛ վարչական օժանդակության կտրուկ նեղացման, ինչն իր հերթին նշանակելու է, որ այլևս հասել են այնպիսի հանգրվանի, որ դիմադրողականության ռեսուրսները սպառվել են և չկա ոչ՛ հորիզոնական, և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն: Սա պետք է ցուցադրվի անընդհատ:

6. Ինքնին լեգիտիմության նվազումն ու թուլացումը դառնալու է ազդակ հատկապես իշխանության ընտրազանգվածի մոտ, որ հեղափոխական էլիտան այլևս անկարող է հասարակական լայն զանգվածներին համոզել, որ ընտրված քաղաքական ուղին ճիշտ է, Արցախը հանձնելը դավաճանություն չէ, ՀՀ տարածքային ամբողջականությունը չվերականգնելը դավաճանություն չէ: Դա անողներն էլ անկարող են լինելու մշակել այնպիսի քաղաքական բանաձևեր, որոնց կրկին հնարավոր կլինի հավատալ:Արցախից հրաժարվողը ԴԱՎԱՃԱՆ է, իսկ

սեփական հայրենիքը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնողը ևս ԴԱՎԱՃԱՆ է. սա պետք է դառնա յուրաքանչյուր ընդդիմադիր գործչի յուրաքանչյուր տեքստի և մտքի նախաբան:

7. Իշխանական ապալեգիտիմացումը անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ մարդկային, և թե՛ կադրային մակարդակներում: Սկսվելու է կառավարման խոր ճգնաժամ: Սա արագ խորացնելու միակ ձևերից մեկը հանրային ընդվզման, այդ թվում խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման և ճնշման մեջ է:

8. Վճռական ճնշման և գրագետ պրոտեստի կազմակերպման վերջին և որոշիչ փուլը լինելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ», իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկումը: Դա ևս հնարավոր է:

9. Իշխանական շարքերում քաղաքական անվտանգային սնանկացումը բերելու է նրան, որ ո՛չ ուժային, ո՛չ հանրային, և ո՛չ էլ քաղաքական առումով որևէ բուֆեր այլևս չի լինելու:

10. Սկսվելու է իրավիճակի լիցքաթափման և քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուք: Ընդդիմությունը պետք է պահանջի ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ: Առհասարակ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ պետք է լինի միակ և աներկբա քաղաքական պահանջն ընդդիմության կողմից:

11. Դիմադրությունը, պրոտեստը, ընդվզելն ու չհամաձայնվելը ամեն կերպ պետք է դառնա մոդա, trend, mainstream, brand՝ եթե կուզեք:

Ընդդիմության սկզբունքային և օպերատիվ, ինքնազոհ և концавик գործելաոճը, պրոտեստի գրագետ, տեխնոլոգիապես ճկուն, քաղաքականապես համակարգված գործելաոճի արդյունքում իշխանության ապալեգիտիմացումն ու ուժազրկումը, որի պարագայում նա կունենա

ա. հանրային անէական աջակցություն

բ. ուժային ճնշման անհասանելի գործիքներ

գ. սեփական քաղաքական և կադրային ռեսուրսի ամլություն և փախուստ. սա կարող է դառնալ օրերի հարց, կրկնում եմ՝ օրերի հարց:

P.S. Հայաստանին հաշված ամիսներ, եթե ոչ շաբաթներ են մնացել: Այլևս ֆալշստարտի տեղ չկա:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2494

Մեկնաբանություններ