ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թրամփի 5 որոշումները, որ Բայդենը բեկանեց

Թրամփի 5 որոշումները, որ Բայդենը բեկանեց
21.01.2021 | 11:31

Սպիտակ տանը գտնվելու առաջին ժամերին Ջո Բայդենը մտադիր է բեկանել Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումները, որ նոր նախագահի գնահատականով՝ «ծանր վնաս» են հասցրել երկրին: Պաշտոնակալությունից մի քանի օր առաջ ԱՄՆ 46-րդ նախագահի թիմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախորդ վարչակազմի քաղաքականությունը համարում են «կործանարար երկրի համար», իսկ նախագահը մտադիր է իր նախագահության առաջին ժամերը նվիրել նախորդի որոշումների բեկանմանը: Հունվարի 16-ին Սպիտակ տան նոր բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկված «Առաջին 10 օրերի վերլուծության» հուշագրում Բայդենի աշխատակազմի ղեկավար Ռոն Կլեյնը հայտարարեց, որ Թրամփի գործողությունները հանգեցրել են նրան, որ ԱՄՆ-ը բախվել է միանգամից 4 ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համաճարակի հարուցած ճգնաժամը, համավարակի հարուցած տնտեսական ճգնաժամը, կլիմատիկ ճգնաժամը, ռասսայական անհավասարության հարուցած ճգնաժամը:
«Նախագահի պաշտոնում առաջին 10 օրերին Բայդենը վճռական գործողություններ կձեռնարկի այդ 4 ճգնաժամերի լուծման և մյուսների կանխարգելման համար՝ սպառնալիքների և աշխարհում Ամերիկայի դիրքերիկ վերականգնման»՝ ընդգծել է Ռոն Կլեյնը: Բայդենը մտադիր է բեկանել իր նախորդի 5 որոշումները:


2017-ի հունիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվոըւմ է դուրս գալ Կլիմայի հարցով Փարիզի պայմանագրից: Պայմանագիրը, որին աջակցություն են հայտնել աշխարհի 195 պետություններ, պարտավորեցնում է երկրին սահմանափակել մթնոլորտ վնասակար արտանետումների մակարդակը: Չնայած քննադատությանը՝ 2019-ի նոյեմբերին Թրամփի վարչակազմը փաստաթղթերը ներկայացրեց պայմանագրից դուրս գալու համար: Մեկ տարի անց որոշումն ուժի մեջ մտավ: Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը Բայդենի ընտրարշավի հիմնական թեմաներից էր: Ակնկալվում է, որ արդեն հունվարի 20-ին նա կհայտարարի, որ ԱՄՆ-ը վերադառնում է Փարիզի պայմանագրին: ԱՄՆ նոր վարչակազմում պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի «կլիմայի թագավորի» պաշտոն՝ գլոբալ խնդրի համակարգողը կդառնա նախկին պետքարտուղար Ջոն Քերին:


2017-ի հունվարին Թրամփի վարչակազմի առաջին որոշումներից մեկը դարձավ գերազանցապես մուսուլմանական երկրների ներկայացուցիչների մուտքի արգելքը: Հրամանագիրը բողոքի ալիք բարձրացրեց և բազմիցս դատարաններում փորձ արվեց վիճարկել, քանի դեռ 2018-ին, Թրամփի ստորագրած փաստաթուղթը աննշան փոփոխություններով չհաստատեց ԱՄՆ Գերագույն դատարանը: Ընտրարշավում Բայդենը քանիցս հիշատակել է ռասսայական ու կրոնական փաքրամասնությունների ճնշումների մասին: Կլեյնը հաստատել է, որ պաշտոնակալությունից հետո Բայդենը պատրաստվում է վերացնել Թրամփի արգելքը: Նոր վարչակազմի ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ Սպիտակ տուն մտնելուց հետո Բայդենը մտադիր է Կոնգրես փոխանցել օրինագիծ, որով երկրում 8 տարի ապրող 11 միլիոն անլեգալ միգրանտները կարող են ոչ միայն լեգալ կարգավիճակ ստանալ, այլև քաղաքացիության հավակնել: Օրինագծի համաձայն՝ անլեգալ միգրանտները պետք է ոստիկանական ստուգում անցնեն, ապացուցեն դատվածության և այլ օրինախախտումների բացակայությունը, հարկերը վճարելու փաստաթուղթ ներկայացնեն: 5 տարի հետո նրանք կարող են ԱՄՆ-ում բնակվելու իրավունք ստանալ (գրին քարտ), 3 տարի հետո՝ քաղաքացիություն: Միգրանտների որոշ խմբերի համար, ներառյալ երեխաները, որ ԱՄՆ են եկել ծնողների հետ, նաև գյուղատնտեսական աշխատողների համար այդ ժամկետները կարող են կրճատվել: Բայդենը հայտարարել է, որ անհապաղ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ հարավային սահմանին ընտանիքների բաժանումը վերացնելու համար: Թրամփի վարչակազմի կարգադրությամբ՝ Մեքսիկայի հետ սահմանը անլեգալ անցնելու համար՝ մինչև դատ երեխաներն ու ծնողները առանձին միգրացիոն կենտրոններում էին պահվում, մի քանի հարյուր երեխաներ բաժանվել էին ծնողներից:


Սպիտակ տան վարչակազմի նոր ղեկավարի պնդումով՝ իշխանության առաջին օրերին Բայդենը մտադիր է հայտարարել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի նոր կանոնների մասին: Սկվելու է «100 օրյա դիմակով փորձությունը (100 Day Masking Challenge): «Դիմակներ կրելը պարտադիր է դառնալու բոլոր դաշնային օբյեկտների տարածքում և նահանգների սահմանը հատելու համար»՝ ճշտել է Կլեյնը: Բայդենի պաշտոնակալությունից մեկ օր առաջ Ջոն Հոպկինի համալսարանը հաստատել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի մահացել է 400 000 մարդ:
Նոր նախագահը պատրաստվում է դիմել կրթության դեպարտամենտին՝ խնդրելով երկարաձգել ուսմանը վարձը վճարելու համար ուսանողների վերցրած վարկերի մորատորիումը: 2020-ի գարնանը, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, ԱՄՆ Կոնգրեսը թույլ տվեց ժամանակավորապես չվճարել այդ վարկերը: Մորիատորիումի ժամանակը լրացել է 2020-ի դեկտեմբերին և նոր վարչակազմի կարծիքով՝ պետք է անորոշ ժամանակով երկարացվի: Բայդենը նաև պատրաստվում է երկարացնել վարձակալների վտարման մորատորումը, որ համավարակի պատճառով չեն կարողանում բնակարանի վարձը վճարել: Վտարումների ժամանակավոր արգելքի ժամկետը նույնպես լրացել է դեկտեմբերի վերջին՝ բնակարանը կորցնելու սպառնալիքի տակ են 14 միլիոն ամերիկացիներ:
Բայդենը գտնում է, որ չվճարածների վտարման արգելքը պետք է երկարացվի նվազագույնը մինչև 2021-ի սեպտեմբերը:
BBC


Հ.Գ. Դոնալդ Թրամփը դարձավ առաջին նախագահը, որ չի մասնակցել իր հաջորդի պաշտոնամուտքին 1869-ից: Նա հեռացավ Սպիտակ տնից իր լիազորությունների ավարտից մի քանի ժամ առաջ և մեկնեց Ֆլորիդա: Քամալա Հարիսը ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը դարձավ: Ջո Բայդենը երդվեց ընտանեկան մասունքի՝ 19-րդ դարի Աստվածաշունչի վրա, որի հաստությունը 12,5 սմ է: Իր պաշտոնամուտի ելույթում նա միասնության և դեմոկրատների ու հանրապետականների միջև ոչքաղաքակրթական պայքարին վերջ դնելու կոչ արեց: Միջուկային ճամպրուկը մինչև կեսգիշեր Թրամփինն էր, հունվարի 21-ին 00.01 րոպեին միջուկային զենքի արձակման կոդերը փոխվեցին և հանձնվեցին Ջո Բայդենին:
Նա արդեն գրել է իր առաջին թվիթը. «Ժամանակ կորցնել չի կարելի, երբ պետք է պայքարել մեր առջև ծառացած ճգնաժամերի դեմ: Հենց այդ պատճառով ես այսօր կմտնեմ Օվալաձև աշխատասենյակ, որ միանգամից սկսեմ աշխատանքը, լուրջ միջոցառումներով թեթևացնեմ ամերիկյան ընտանիքների բեռը»:


Ավանդույթի համաձայն՝ պաշտոնը ստանձնելուց հետո նոր նախագահը Կապիտոլիումում ստորագրում է նախագահական առաջին հրամանագրերը: Ջո Բայդենը իր ստորագրությունը դրեց նախարարների կաբինետի և իր վարչակազմի բարձրագույն պաշտոնյաների հրամանագրերի տակ: Արևելյան մարգագետնում նա ընդունեց ԱՄՆ Զինված ուժերի բոլոր զորատեսակների ներկայացուցիչների հանդիսավոր շքերթը:
Իհարկե, եղան և ելույթներ ու իրադարձություններ, բայց այդ ամենը արդեն մերձքաղաքական է, իսկ քաղաքականությունը նոր է սկսվելու: 2016-ին ոչ ոք չգիտեր՝ ի՞նչ կանի ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, 2021-ին ոչ ոք չգիտի՝ ի՞նչ կկարողանա անել ու ի՞նչ չի ցանկանա անել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ունենալով մեծամասնություն Կոնգրեսի 2 պալատներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ