ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել զինվորականներին Ադրբեջան ուղարկելու օրինագիծ՝ օգնելու «հնացած կոնֆլիկտի կարգավորման հիմք» ձևավորել

Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել զինվորականներին Ադրբեջան ուղարկելու օրինագիծ՝ օգնելու «հնացած կոնֆլիկտի կարգավորման հիմք» ձևավորել
17.11.2020 | 10:45

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 16-ին խորհրդարանից թույլտվություն է խնդրել զինվորներ ուղարկելու Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական առաքելությանը մասնակցելու համար: Օրինագծի բանաձևում նշվում է, որ զինվորականներին ուղարկելը նախատեսված է Ադրբեջանի խնդրանքով ու Ռուսաստանի հետ համաձայնությամբ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերահսկողության համատեղ կենտրոնի ստեղծման մասին: Օրինագծի ընդունումը խորհրդարանում կասկածներ չի հարուցում՝ նշում է France Presse-ը: Կենտրոնում գործելու են զինծառայողներ, իսկ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական մասնագետներ: Կենտրոնի աշխատանքը ուղղված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովմանը՝՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման քայլերի լույսի ներքո, որ արտացոլված է և ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ բանաձևերում» օրինագծից մեջբերում է արել Anadolu-ն: Օրինագիծը հաստատում է, որ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելը «համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին»: Խաղաղապահ կենտրոնի տեղակայման վայրը որոշելու է Ադրբեջանը, զինվորականների թիվը, առաքելության շրջանակները և ժամկետը՝ Թուրքիայի նախագահի վարչակարգը:


Նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված հայտարարությունից հետո նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարները ստորագրեցին հուշագիր Ադրբեջանի տարածքում համատեղ վերահսկողական կենտրոնի ստեղծման մասին, որ հետևելու է համաձայնագրի կատարմանը և օգնելու է «հնացած կոնֆլիկտի կարգավորման հիմք» ձևավորել:
RFI


Հ.Գ. Ռուսական պաշտոնական հաղորդագրություններում ու լրատվամիջոցներում ոչ մի բառ չկա, որ համատեղ կենտրոնը «օգնելու է «հնացած կոնֆլիկտի կարգավորման հիմք» ձևավորել»՝ սա մեկ: Երկրորդ՝ իսկ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի թույլտվությունը կա՞ր, որ Թուրքիան պատերազմի ժամանակ էր իր զինվորականներին Բաքու ուղարկել, թե՞ դա արվել էր «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Եվ երրորդ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Անկարայի ներքին գործն է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախաձեռնության հաղորդագրությունները: «Դա Թուրքիայի ներքին խնդիրն է», - երեկ լրագրողներին ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում կլինի դիտարկման կենտրոն, և «այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ», կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագրի արդյունք է»: Այսինքն՝ բացի եռակողմ հայտարարությունից, որ Թուրքիան անվանում է համաձայնագիր, կա նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ համաձայնագիր: Էլ ի՞նչ ենք դեռ իմանալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ