ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը

Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը
02.04.2023 | 08:44

Տարօրինակ օր էր երեկ:
Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն խնդրեց ՀՀԿ-ին անհիմն քննադատելու և անարդար վերաբերվելու համար:
Մեկ ուրիշ անծանոթ` վերելակում, խեղճացած հարցնում է.
-Բա ի՞նչ է լինելու վերջը,- ավելացնելով,- սխալ արեցինք Սերժին հանելով:

Մեկ այլ տարեց քաղաքացի Վիվասելի գրասենյակում բարձրաձայն, համարյա մուննաթ է գալիս ինձ վրա.
-Ինչու՞ չեք հավաքվում ու ռադ անում էս խուլիգաններին, պրծնում ա երկիրը, վաղը թուրքը մտնելու ա մեր մանկապարտեզները:

Մտնում եմ բենզալցակայան, որտեղից միշտ լիցքավորում եմ մեքենան:
Անծանոթ նոր երիտասարդ էր, մի քանի ստանդարտ հարցեր տալուց հետո, վերջում ասում է.
-Դուք եք մեղավոր, որ նիկոլը մինչև հիմա վլաստի ա, դրան որպես դավաճան, պետք ա շուտվանից վարի տայիք, հիմա ինքն ա սաղին վարի տալու, երկիրն էլ հետը, դրա համար թուրքերը օգնում են, որ տեղը պնդացնի: Մլիցեքին փողը տալու ա, ու քսի տա ժողովրդի վրա, դրանք էլ փողի խաթր իրանց երեխեքին էլ կտրորեն, թուրքի պես աջ ու ձախ ջարդելու են: Նիկոլը Սերժի նման չի ասելու հրաժարական տամ, մենակ մարդ չտուժի: Նիկոլը լավ գիտի, որ վլաստը կորցնի, մի շաբաթ էլ չի ձգելու:

Ոչնիչ չեմ խոսում, լուռ հեռանում եմ:

Երեկոյան մտնում եմ «Ծիրան» սուպերմարկետ: Դրամարկղի հերթում միջին տարիքի կինը հարցնում է, -ՈՒ՞մ եք սպասում, նիկոլը ծախեց ամբողջ երկիրը, օրական զոհ ա ու տարածքի կորուստ:

Հարցնում եմ,
-Բայց միևնույն ժամանակ, տարածք ու զոհ տված մարդիկ գնում նիկոլ են ընտրում, ովքե՞ր պետք ա դուրս գան պայքարելու:

Զրուցակից կինն ասում է.
-Դուք էլ լավ գիտեք խի են ընտրում, բա ի՞նչ անի խեղճ ժողովուրդը` վախացնում են, կաշառում են, անընդհատ խաբում են: Մի բան արեք, էսպես չի լինի, կործանվում ենք:

Դուրս ես գալիս փողոց, շփվում մարդկանց հետ, ու նրանց հայացքներից, խոսույթից, հարցերից տպավորություն է, թե Հայաստանի մեծ մասն ատում է Նիկոլին ու նրա բոսյակներին: Այս իրավիճակում, երբ իշխանություն կոչվածն ակնհայտորեն, բացեիբաց կործանում է Հայաստանը` ընդդիմադիր ուժերին ուղղված քննադատությունը համարում եմ բնական:
Բա էլ ումի՞ց պետք է մարդիկ ելքեր ու լուծումներ ակնկալեն:
Մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ արդյոք դժգոհ մարդկանց մեծ մասը պատրա՞ստ է պայքարել ՆԵՐՔԻՆ ԹՇՆՄՈՒ դեմ և մինչև վերջ կանգնել պայքարող ընդդիմության կողքին:
Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, որ ծառայել ու ծառայում են Նիկոլի դավաճանական ծրագրերին:
Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում` լավ իմանալով, որ հենց Նիկոլն է իրենց զրկել և դեռ զրկելու է կյանքից ու Հայրենիքից:
Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5069

Մեկնաբանություններ