ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քայլիստա-սակուրական թալա՞ն

Քայլիստա-սակուրական թալա՞ն
26.03.2023 | 21:16

Ըստ hetq.am-ի Երևանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով;

Պարզվեց, առցանց խանութներից կամ հատուկ տնկարաններից այդ նույն սակուրաները կարելի էր ձեռք բերել 1 500-6 400 ռուբլով՝ 7 500-32 000 դրամ;

Օրինակ՝ «սակուրա ճապոնական սերիուաթա կիկու շիդարու»-ն, որը քաղաքապետարանը ձեռք է բերել 65 490 դրամով ՌԴ-ի Սամարայի մարզում գտնվող «Мир растений» տնկարանից 80 սանտիմետրանոց տնկին կարելի էր ձեռք բերել 32 000 դրամով, նույնն էլ «սակուրա ճապոնական ռոյալ բուրգունդի»-ն, որը քաղաքապետարանը ձեռք է բերել 72 490 դրամով, մերձմոսկովյան «Царь сад»-ի տնկարանից կարելի էր գնել 3 500-6 500 ռուբլով՝ 17 500-32 500 դրամով:

Դե առցանց խանութների մասին էլ չեմ խոսում, որտեղ քայլիստների ձեռք բերած «ադամանդյա» սակուրաների տնկիները կարելի էր կոպեկներով՝ 1 500 ռուբլի՝ 7 500 դրամով գնել:

Ինչպե՞ս կարելի էր մի տնկիի համար կրկնանի վճարել:

Հիմա սա թալան չէ, ի՞նչ է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ