ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կաստրո և Լոլոբրիջիդա

Կաստրո և Լոլոբրիջիդա
19.01.2023 | 07:24

Ջինան որոշեց գրել հեղափոխական ու ապստամբ գործչի՝ Ֆիդել Կաստրոյի մասին: Նման լրագրողուհու չէր կարող մերժել և ոչ մի քաղաքական առաջնորդ:
1974-ին Ջինա Լոլոբրիջիդան մեկնեց Մոսկվա, որպեսզի հարցազրույց վերցնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյից: Մոսկվայում Կուբայի դեսպանատանը նա նամակ հանձնեց՝ ուղղված անձամբ Ֆիդել Կաստրոյին:


Կաստրոն նույնպես հետաքրքրված էր, և դա բնական է. ո՞վ կարող էր անտարբեր մնալ նման գեղեցկուհու հանդեպ: Լոլոբրիջիդային միացավ իր ամերիկուհի ընկերուհին, որը շատ էր ուզում տեսնել Ֆիդել Կաստրոյին: Նրանց հետ էին օպերատորները՝ 8 տեսախցիկներով և նկարահանման 200 տեսաժապավենով: Լրագրողական այս խմբին հրաշալի ընդունեցին, նրանց հատկացրել էին առանձնատուն՝ իր մեծ այգով: Այստեղ նրանք ուրախ ժամանակ էին անցկացնում, կիսամերկ արևահարվում էին, երբ անսպասելի հայտնվեց Ֆիդել Կաստրոն: Պետք է ասել, որ նա, տեսնելով մերկ գեղեցկուհուն, լիովին պահպանեց հավասարակշռությունը:


«Կաստրոն ներս մտավ, ծիծաղեց, ձևացրեց, թե չի նկատում՝ ինչպես եմ հագնված, ձեռքս սեղմեց ու շնորհավորեց՝ Կուբա այցելության համար»,- հետագայում հիշում է Ջինան:
Հագնված տղամարդը սեղմեց կիսամերկ կնոջ ձեռքը, ու բացահայտ երկուսն էլ ցույց տվեցին, որ հավանում են մեկ-մեկու: Լրագրողները միանգամից գրեցին նրանց կրքոտ սիրավեպի մասին: Դերասանուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ լուրերը:


Ջինան Կաստրոյին հանդիպման ժամանակ հարցրեց, թե ինչու նա ամուսնացած չէ: Կաստրոն վստահեցրեց, որ կանայք մեծ տեղ են գրավում իր կյանքում և իր զգացողություններում, բայց ամուսնացած չի, ու դա զարմանալի չէ: «Ի վերջո, շատ պետությունների ղեկավարներ կան առանց առաջին տիկնոջ»,- հավելեց առաջնորդը:


Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 20926

Մեկնաբանություններ