ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչու՞ պիտի ասեին՝ թուրք. Կարո Վարդանյան

Ինչու՞ պիտի ասեին՝ թուրք. Կարո Վարդանյան
14.12.2022 | 07:36

Երեկվանից գլուխ եմ կոտրում, թե ինչո՞ւ պիտի դրան ասեին՝ թուրք։ Մտքովս հազար բան ա անցնում։ Երևի նկատի են ունեցել, որ փայլուն արտաքին քաղաքականություն ա իրականացնում։ Չէ՞ որ թուրքերը լավ դիվանագետներ են։ Ես հո հազար անգամ տեսել եմ. երբ որ դա մի լավ ուտելուց հետո սկսում ա արտաքին քաղաքականություն իրականացնել՝ Լուկաշենկոն սմքում ա ու մտնում սեղանի տակ, իսկ Ալիևը նսեմանում ա։


Կամ գուցե ուզում ա Հունաստանի կղզիները զավթի ու դրա համար են ասում՝ թուրք։
Մտքովս մի տարբերակ էլ ա անցնում։ Երևի դա խոզից զզվում ա ու կյանքում ոչ մի հատ խոզ չի կերել։ Թե չէ էլ ինչո՞ւ պիտի ասեին՝ թուրք։

Դիտվել է՝ 14840

Մեկնաբանություններ