ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էդմոնի շուրթերով Նիկոլը փորձում է հերքել Պուտինին. Գագիկ Համբարյան (Gagik Hambaryan)

Էդմոնի շուրթերով Նիկոլը փորձում է հերքել Պուտինին. Գագիկ Համբարյան (Gagik Hambaryan)
30.10.2022 | 09:41

Նիկոլի Էդմոնը, հերքելով Պուտինին, հաստատեց՝ «Վաշինգտոնյան նախագիծը» կա և ազերիների ծրագիրն է:
Նիկոլ Անհողին սպասարկող «լուսավոր» Էդմոնն իր ամպլուայի մեջ է՝ հերքել անհերքելին:
Այս անգամ, որքան կարելի է կռահել, Էդմոնի շուրթերով Նիկոլ Արցախատուն փորձում է հերքել ՌԴ նախագահ Պուտինին, ով «Վալդայում» հայտարարեց, որ Նիկոլ Անհողն Ալիևի հետ բանակցում է «Վաշինգտոնյան նախագծի» շուրջ, որով Հայաստանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:


Նիկոլ Անհողը մեկ օրից ավել ծպտուն չհանեց, չհերքեց, որ «Վաշինգտոնյան նախագիծ» չկա, ավելին՝ երեկ Պուտինին քծնելով հայտարարեց, որ ընդունում է ռուսական առաջարկը, որով Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները հետաձգվում են, բայց սեփական երկրպագուներին և արևմտյան իր պատվիրատուներին որոշ չափով բավարարելու համար, միևնույն ժամանակ ակնարկեց, որ «ռուսներն իրենց պարտականությունները չեն կատարում»:


Էդմոնն իր այս հայտարարությամբ նաև փորձում է «Վաշինգտոն» բառն այդ բացահայտ հակահայ ծրագրից հանել:
Բայց զավեշտն այն է, որ Նիկոլի Էդմոնը, հերքելով, որ «Վաշինգտոնյան նախագիծ» չկա, նաև ապացուցեց, որ այդ նախագիծը ոչ միյան կա, այլև՝ ադրբեջանական է, և հենց Բաքուն է դա շրջանառության մեջ դրել, իսկ անողնաշար Նիկոլն էլ, դրա վրա աշխատելով, առաջարկներ կներկայացնի:
Հետաքրքիր է, Էդմոնն իր ասած անհեթեթությանը հավատու՞մ է, որ Բաքուն հաշվի կառնի հայկական կողմի, ավելի ճիշտ է ասել՝ իրենց կողմից ռեժիմով նվաստացվող և նսեմացվող Նիկոլ Ահնողի առաջարկները: Նիկոլ Արցախատուն նույնիսկ իր վարդագույն երազներում դա չի տեսնի: Հետպատերազմյան այս 2 տարիներն ապացուցել են, որ Նիկոլ Արցախատուին Բաքվում արհամարհում են և ուղղակի աղբամանի մեջ են շպրտում դրա արած բոլոր առաջարկները:


Բաքվի համար յուրահատուկ նվեր է գործ ունենալ մեկի հետ, ով չի կարող հավասարը հավասարին բանակցել Ադրբեջանի հետ, քանի որ նա կրում է թուրքից պարտված կապիտուլյանտի խարանը:

Դիտվել է՝ 27411

Մեկնաբանություններ