ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հակոբ Արշակյան. Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, հայրենասիրությունից խոսող Հայրենիք վաճառողներ

Հակոբ Արշակյան. Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, հայրենասիրությունից խոսող Հայրենիք վաճառողներ
06.06.2020 | 15:57

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաև մեր բոլորի սիրելի Հայրենիքը։
Այդ դժվար ճանապարհին մեզ հանդիպում են և դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, կյանքի իրավունքից խոսող դահիճներ, անփորձությունից խոսող տգետներ, ճշմարտությունից խոսող ստախոսներ, արդարությունից խոսող ավազակներ, հայրենասիրությունից խոսող Հայրենիք վաճառողներ…
Մի քիչ նեղվելով, մի քիչ ժպտալով, մի քիչ բարկանալով, բայց վստահ և աներեր գնում ենք առաջ։


Մի բան պարզ է ու հստակ, Հայաստանում այլևս տեղ չկա ու չի՛ լինելու ընտրակեղծարարների, թալանչիների ու քրեական թափթփուկների համար։
Որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան, փողով հոդվածներ տպեն, օտար երկրներին դիմեն օգնության, միևնույն է. Հայաստանի քաղաքացին կատարել է իր ընտրությունը և այդ ընտրությունը ի կատար է ածվում քայլ առ քայլ։
Մեր ընթացքն անկասելի է։ Ուժ, եռանդ ու համբերություն բոլորիս։
Հ.Գ. Մեր գլխավոր անելիքն այս պահին. Խնդրում եմ պահել անվտանգության կանոնները։ Առողջ եղեք»։

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ