-
26.06.2020|
11:56
88–ի շարժման, անկախության հանրաքվեի, Ղարաբաղյան պատերազմի ու հաղթանակի տարիներին ո՞վ կպատկերացներ, որ այս օրի ենք հասնելու։
Մարտի դաշտում զոհվողները գիտեի՞ն, որ իրենց ոսկորների վրա այսպիսի երկիր է կառուցվելու։
-
24.06.2020|
15:36
Տարիներ առաջ երկուսին էլ լավ ճանաչող մեկն ինձ համոզում էր, որ Էդմոնը Նիկոլից վտանգավոր է։ Ճիշտ ասեմ, չհավատացի, որովհետեւ դժվարությամբ էի պատկերացնում Նիկոլից ավելի վտանգավոր հատկանիշներով որեւէ քաղաքական գործիչ։
-
24.06.2020|
12:10
Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։
-
23.06.2020|
14:22
Նայում եմ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի հարցազրույցը։ Իսկական մաստեր կլաս են ցույց տալիս մարդիկ, հստակ, իրավական հիմքով, փաստացի՝ առանց որևէ էմոցիոնալ ֆոն ստեղծելու։
-
23.06.2020|
14:16
Լսում եմ ՍԴ դատավորների ճեպազրույցները, ոչ մեկը նրանցից չանցավ կոռեկտության սահմանը, բոլոր հարցերին պատասխանում են օրենքներին եւ Սահմանադրությանը համահունչ, ամեն կերպ աշխատում են մնալ իրենց իրավասության շրջանակում եւ հարազատ մնալ ՍԴ դատավորի առջեւ օրենքով դրված կարգուկանոնին։
-
22.06.2020|
14:46
Ուրեմն Վենետիկի հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է ՀՀ Կառավարության կողմից ստացված հայցի վերաբերյալ իր կարծիքը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է բառացիորեն հետևյալը. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։
-
22.06.2020|
14:37
«Եթե այն ինչ հրապարակվել է մամուլում սահմանադրական հեղաշրջման մասով, ապա՝
Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն, ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ. «Հայաստանի Սահմանադրության 168( 2) և 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):
-
22.06.2020|
14:23
Փաշինյանին շատ է դուր եկել կորոնավիրուսը։ Համաճարակային պայմաններում նա արտակարգ դրություն է սահմանել, բայց ոչ թե համաճարակի տարածման դեմ արտակարգ քայլերի գնալու, այլ սեփական իշխանությունն ընդլայնելու և մարդկանց իրավունքները սահմանափակելու համար։
-
22.06.2020|
14:21
Դատելով ԱԺ-ում սկսված գործընթացից՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական շահերը սպասարկող իմքայլական պատգամավորներն այսօր գրոհելու և, ամենայն հավանականությամբ, ոչնչացնելու են երկրի դատական իշխանությունը։ Դե խորհրդարանն իրենց ձեռքում է, մտածում են՝ ինչ ցանկանան, կարող են անել։ Շատ լավ։
-
22.06.2020|
14:19
ԱԺ-ն արտահերթի է գնում եւ փորձելու է իր հերթական 88-ի հակաօրինական օպերացիայով «լուծել» ՍԴ-ի հարցը,ինչը հակասահմանադրական է, հակավենետիկյան եւ հակաօրինական: