Հիմա անդրադառնանք Նիկոլի՝ վերը մեջբերված խոսքի մյուս հատվածին, ըստ որի, «Հայաստանի Հանրապետությունը… բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժան մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը»:
Ժամանակը ցույց տվեց, որ կրոնը, քաղաքակրթական պատկանելությունը և մնացյալ բաները պետությունների միջև հարաբերություններում ավելի փոքր դեր են խաղում, քան բուն շահը...
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։