Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչո՞ւ Փաշինյանը չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին

Ինչո՞ւ Փաշինյանը չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին
31.07.2024 | 19:02

Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ, Փաշինյանի հետ հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ շեշտելով. «Իրանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ երկրների հարաբերություններում»։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նաև X-ի իր էջում է նշել, որ Զանգեզուրի միջանցքը չի բխում Հայաստանի շահերից ու Իրանը հավատարիմ է մնալու այս հարցում իր դիրքորոշմանը։

Վարչապետ Փաշինյանի գրասենյակը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անդրադարձի մասին ոչինչ չի հաղորդում։

Այս փաստը, մեղմ ասած, տարօրինակ է:

Որպես կանոն, պետությունները «որսում» և որպես հաղթաթուղթ են օգտագործում օտարերկրյա առաջնորդի որևէ խոսք, որը բխում է իրենց օրակարգից կամ նպաստում է առկա անվտանգային ռիսկերի կառավարմանը:

ՈՒրեմն, ինչու՞ է տրամաբանությանը խիստ հակառակ մոտեցում որդեգրել Երևանը:

Եթե Թեհրանի ընդվզումը պայմանավորված լիներ Եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումների դեմ, անկասկած՝ Ռահբարի խոսքերը զետեղված կլինեին իշխանության պրոպագանդայի նյութերի վերնագրերում՝ սպասարկելու համար Փաշինյանի իշխանության, այսպես ասած, հակառուսական գիծը:

Բայց, կարծես, Իրանի հոգևոր առաջնորդը հակադարձում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջանցքային ակնարկներին:

Արդյոք, Իրանը հնարավոր ճնշումներից փորձում է հեռու պահել Երևանին, թե՞ ընդվզում է մեր իշխանության հնարավոր համաձայնության դեմ, որը գուցե կորզել են ամերիկսցիները:

Դժվար է այս հարցին միարժեք պատասխան տալ, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Երևանը համաձայնություն է տվել ԱՄՆ առաջարկած «միջանցքային» տրամաբանությանը և սա է պատճառը, որ Փաշինյանը Թեհրանում չի «լսել» Իրանի առաջնորդի կտրուկ խոսքը միջանցքի մասին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3981

Մեկնաբանություններ