Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշելու

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշելու
04.07.2024 | 08:43

Եթե Հայաստանում կա մեկը (բացի իշխանություններից), ով հիմարաբար հավատում է, թե Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթ։ Եվ ամենակարևորը` դրանք չեն վերջանալու, ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։

Ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշելու, և, ամեն անգամ այդ պահանջները բավարարելով, մենք մոտենալու ենք հայակական պետականության կործանմանը։

Լուծում կա, բայց այդ լուծումը հեշտ չի լինելու, այդ լուծումը պահանջում է աշխատանք և համախմբում, հետևաբար, նման լուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պայմաններում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ