Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բաքվի հակաֆրանսիական պայքարն ունի մեկ նպատակ՝ հասնել Ֆրանսիայի հետ գործարքի

Բաքվի հակաֆրանսիական պայքարն ունի մեկ նպատակ՝ հասնել Ֆրանսիայի հետ գործարքի
19.05.2024 | 14:13

Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ։ Փաստացի, նա մեր միակ դաշնակից մնացած Ֆրանսիայի դեմ, մեծ միջոցներ ծախսելով, գլոբալ պայքար է սկսել։ Եվ այդ հակաֆրանսիական պայքարը ունի մեկ նպատակ՝ հասնել Ֆրանսիայի հետ գործարքի, ըստ որի, Ֆրանսիան չի խառնվում Ադրբեջանի «գործերին», իսկ Ադրբեջանը՝ Ֆրանսիայի։

Պատերազմը պոզերով ու պոչերով չի լինում, այն հենց այս պահին էլ մեր դեմ ակտիվ ընթանում է։ Դաշնակիցները, ինչպես և դիրքերը, պատերազմական կարևորագույն ռեսուրսներ են, որոնք թշնամին մեթոդաբանորեն վերցնում է մեր ձեռքից։ Մի մասը՝ գլոբալ տիրույթում պայքար մղելով, իսկ մյուս մասը՝ հայ դավաճանների ձեռքով, ինչպես տավուշյան դիրքերի հանձնումն է։

Թշնամին պարանը արդեն գցել է մեր վիզը, իրեն մնացել է ընդամենը մի քանի քայլի իրականացում, ու մեր ոտքի տակի հենարանը մեկ հպումով է հանելու։

Այս իրավիճակում ո՞նց կարող է որևէ այլ բան քննարկման առարկա լինել, բացի իրողությունների փոփոխության մասին դիսկուրսից։

Այս իրողությունների մեջ ինչ կատարվում է մեզ հետ, ամեն ինչ ճիշտ է։ Փոխենք իրողությունները, կփոխվեն նաև մեզ հետ կատարվող իրադարձությունները։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ