Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասյան տարածաշրջանը Ղազախստանի համար

Ինչ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասյան  տարածաշրջանը Ղազախստանի համար
19.04.2024 | 11:02

Միջազգային ասպարեզում վերջին մի քանի տարիների ընթացքում հաստատված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որոնք բացասական ազդետություն ունեն որոշ ուղղություններով բեռների տարանցման անվտանգության վրա, Ղազախստանը ձգտում է դիվերսիֆիկացնել տրանսպորտային և լոգիստիկ ուղիները։ Այս համատեքստում Կովկասի տարածաշրջանը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Ղազախստանի համար։ Սակայն Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարանցիկ հնարավորությունների լիարժեք օգտագործման համար անհրաժեշտ է Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատել։

Վերջին երեսուն տարիների ընթացքում Աստանան մի քանի անգամ ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ 1991 թվականի սեպտեմբերին, Լեռնային Ղարաբաղում աճող հակամարտության ֆոնին, Ղազախստանի առաջին նախագահ Ն. Նազարբաևը, Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ելցինի հետ միասին, հանդես եկավ Ժելեզնովոդսկի կոմյունիկեն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղապահ նախաձեռնությամբ: Թեև Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև կոնսենսուս ձեռք բերվեց, համաձայնագիրը այդպես էլ չվավերացվեց։ 2010 թվականին ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում Աստանայում կայացած ֆորումի ժամանակ Երևանի և Բաքվի հաշտեցման թեման օրակարգի գլխավոր հարցերից մեկն էր, սակայն կոնսենսուսի հասնել չհաջողվեց։ Այս պահին, երբ ՀՀ իշխանությունները՝ վարչապետ Ն.Փաշինյանի գլխավորությամբ, դե ֆակտո հրաժարվել են Արցախից, Ղազախստանի համար ավելի հեշտ է մանևրել Հայաստանի և Ադրբեջանի դիրքերի միջև։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայում, Բրյուսելում և Վաշինգտոնում առաջարկված բանակցային հարթակները ժամանակավորապես չեն հետաքրքրում Երևանին և Բաքվին՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերություններում աճող լարվածության պատճառով։ Այսինքն՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջացել է «միջնորդական վակուում», որը փորձում են լրացնել մի շարք պետություններ, այդ թվում՝ Ղազախստանը։

Այսօր Ղազախստանը, մի կողմից, սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, այդ թվում՝ համագործակցելով Ադրբեջանի հետ Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, մյուս կողմից՝ Ղազախստանը Հայաստանի հետ համատեղ ինտեգրացիոն կազմակերպությունների՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է։ Այս պայմաններում Աստանան ունի անհրաժեշտ գործիքներն ու փորձը՝ որպես միջնորդ հանդես գալու և իր հարթակն ապահովելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Սակայն դեռ վաղ է խոսել, թե որքանով կհաջողվի այս նախաձեռնությունը։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ