Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ռեսուրսների ու կապիտալի անհամասեռ բաշխվածությունը աշխարհում կհանգեցնի բազմաթիվ հակամարտությունների

Ռեսուրսների ու կապիտալի անհամասեռ բաշխվածությունը աշխարհում կհանգեցնի բազմաթիվ հակամարտությունների
13.02.2024 | 13:31

Մարդկությունը կանգնած է վերջին մի քանի հարյուր տարում սովորական դարձած առաջընթաց, զարգացում, իսկ համեմատաբար վերջերս էլ գլոբալիզացիա, խորքային պետություն, ազգային պետություն, կապիտալ, վերպետական ֆինանսական ստրուկտուրաներ, միաբևեռ և բազմաբևեռ աշխարհներ և այլ հասկացությունների ավելի խորացված մեկնաբանությունների անհրաժեշտության առաջ։

Եվ այդ ամենը, երկրագնդի վրա մարդկանց թվի աննախադեպ աճի, այդ աճի տեմպի, դրանց սահմանափակման անհրաժեշտության, աշխարհում այդ աճի տեմպի անհավասարաչափության և ուժի ու հզորության անհամաչափության ֆոնին, հնարավոր բախումը կոպիտ ասած պասիոնար աղքատի և ուժի տեր ու ոչ պասիոնար բարեկեցիկ հզորի միջև։

Այս ամենի ֆոնին այն հիմնական հարցը, որը կանգնած է մարդկության առաջ, այն է, թե ինչ նպատակով և ուր ենք գնում։

Նման իրավիճակում մի բան ակնհայտ է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է պետական կարգը տարբեր երկրներում, միակուսակցական, թե բազմակուսակցական են դրանք, նրանց միավորում է տնտեսության կապիտալիստական բնույթը՝ դարձյալ անկախ դրա վարիացիաներից։

Այս իմաստով մարդկության կայուն հետագայի համար կենտրոնական իմաստ է ստանում 1․ Կապիտալի, 2․ Մարդկանց թվի և 3․ Ռեսուրսների միջև գլոբալ հակասությունը, որի, պատմության մեջ եղած, մասնակի դրսևորումներին փոխարինելու է եկել դրա համապարփակ տարբերակը։

Նման գլոբալ հակասության իմաստը կայանում է նրանում, որ կապիտալիզմի հիմնական օրենքը, այն է՝ առկա կապիտալը գեներացնում է նոր կապիտալ հնարավորինս ամենամեծ արագությամբ, որի հիմքը մարդկային ու բնական ռեսուրսներ խժռելն է, ռեսուրսների սահմանափակության պատճառով տանում է դեպի մարդկության գոյության գլոբալ ճգնաժամ։

Այս իմաստով մարդկության գոյության հետագա ընթացքի համար կենտրոնական է դառնում կապիտալի աճի ինքնազսպումը կամ ինքնասահմանափակումը, որը կապիտալի ինքնակառավարման մասնակի դրսևորում է։

Կապիտալի ինքնակառավարման նման անհրաժեշտությունը մարդկության համար կունենա բազմաթիվ ռադիկալ բնույթի հետևանքներ ու կծնի տարբեր բնույթի անհրաժեշտություններ և, առաջին հերթին, մարդկանց թվի կառավարումը ու այդ թվի աճի տեմպի կառավարումը, ինչպես նաև մարդկության տեխնոլոգիական հզորության աճի տեմպի թուլացումը, որոնք ևս կունենան բազմաթիվ հետևանքներ մարդկության համար։

Մասնավորապես, տեխնոլոգիական աճի ինքնազսպումը կբերի գիտության ու կրթական համակարգի հետընթացի, քանի որ դրանց կարիքը պակասում է, այն, ինչ որ տեղի է ունենում ներկայում։

Իսկ ընդհանուր քաղաքակրթական իմաստով այս ամենը, ուժի, մարդկանց թվի ու դրա աճի, ինչպես նաև ռեսուրսների ու կապիտալի անհամասեռ բաշխվածությունը աշխարհում կբերեն բազմաթիվ հակամարտությունների ու կոնֆլիկտների՝ իրենց անկանխատեսելի հետևանքներով։

Այս իմաստով է, որ զարգացում, առաջընթաց և նման այլ հասկացություններին իմաստային նոր մեկնաբանություններ տալու կարիք է առաջանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ