«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ինկուբատորի ճտերը»

«Ինկուբատորի ճտերը»
14.12.2023 | 07:20

Գիտեմ, որ Ֆեյսբուքի միջոցով իշխանության եկած սորոսական, արևմտյան սուտիմուտի դեմոկրատական մատոռով «ինկուբատորի ճտերը» ամեն ինչ անում են, որ քիչ թե շատ հետաքրքիր վերլուծական, իրենց վարչակարգը քննադատող գրառումները քիչ երևան, քիչ տեսնվեն, քիչ շրջանառվեն, քիչ կարդացվեն:

Դա արդեն զռում է, մյուս կողմից էլ քաղբանտարկյալ դառնալու հեռանկարն է դամոկլյան սրի նման կախված...

Իսկ միամիտ ու ոչ գիտակից զանգվածին մանիպուլացիայի ենթարկելու ողջ զինանոցը, կայքերն ու լրատվամիջոցները տարածում են այն գրառումները, որոնք իրենց պետք են, որոնք իրենցն են, որոնք տրնգի են պարում իրենց դուդուկի տակ:

Չեմ հավատում ոչ մեկի ազնվությանն ու մտահոգությանը, ժողովրդի մասին մտածելու վերաբերյալ հեքիաթներին:

Բոլորն էլ անում են հանուն իրենց, հանուն իրենց օգնողների, հանուն իշխանության գալու և այն պահպանելու նպատակով՝ խամաճիկների, տիկնիկների, մուլտյաշկեքի նման խաղացնելով ընտրազանգվածին:

Ես աշխատել եմ խորհրդային տարիներին կոմերիտական-կուսակցական մարմիններում և շատ լավ եմ հիշում ներկայացման նման պատրաստվող համագումարները, կոնֆերանսներն ու պլենումները:

Հիմա էլ է նույնը, ու բոլոր ազգային ժողովները, սեյմերը, դումաները, ռադաներն ու մեջլիսները միայն դակիչ մարմիններ են, իսկ պատգամավորները՝ դակիչ կոճակ կամ ստեղնաշար:

Երկրի ղեկավարը շքանշաններ է բաժանում, ու վերջում մասնակիցներից մեկը մոտենում է նրան և խնդրում, որ առաջադրի իր թեկնածությունը. մոտենում են մյուս «դերասանները»՝ ամեն մեկն իր սովորած տեքստով:

Զռում է, ախր:

Սակայն նույնն է բոլոր երկրներում՝ ամերիկաներոմ, եվրակառույցներում, արաբստաններում, մեր երկրում:

Եվ, բնականաբար բոլոր երկրներում օրինականության անվան տակ օգտագործում են նաև ողջ անօրինականացված իրավական համակարգը, իհարկե, «հանուն» ժողովրդի, «հանուն» էն քպ-ական երիտասարդ պատգամավորի հարևան անուղեղ պողոսանմանների:

Ներկայացումն ու խաղն է շատ, սցենարները՝ բազմազան, խաղացողներով և նրանց խաղացնողներով, օգտագործելով հնարավոր ամեն ինչ նպատակին հասնելու համար:

Զզվելի է ու զռացող:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4071

Մեկնաբանություններ