«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Շուստրիության ածանցյալները

Շուստրիության ածանցյալները
07.12.2023 | 06:55

Ո՞րն է մեր ազգային մենթալիտետի ամենազզվելի գիծը․ հայկական կեղծ շուստրիությունը։ Ինչու՞ կեղծ, որովհետև այդ գիծը միայն մենք ենք համարում շուստրիություն, իսկ իրականում այն հաբռգածություն է՝ խաբեության, ինքնախաբեության, լկտիության ու հանդգնության ակնհայտ տարրերով։

Որո՞նք են այդ շուստրիության դրսևորումները, և ինչպե՞ս է այն արտահայտվում․ տարատեսակ եղանակներով և կյանքի բոլոր բնագավառներում։ Այսօր կանդրադառնամ դրա դրսևորման բնագավառներից մեկին: ՈՒրեմն՝

1․ Երբ կենտրոնական և աջ գծով երթևեկողները խցանման մեջ դանդաղ երթևեկում են, իսկ խցանման վերջը չի երևում, ապա լավ տղուն հատուկ շուստրիություն է համարվում երթևեկելի ձախ ազատ գծով մինչև լուսացույց գալը, բոլոր հնարավոր միմիկաներով կենտրոնական գծով, համընթաց երթևեկող վարորդի հայացք փնտրելը և գտնելուն պես՝ անմեղ հորթի հայացքով ճանապարհ խնդրելը։ Ընդ որում՝ անմեղ հորթի դեմք ընդունելը շուստրիության դրսևորում է, երբ կուտ տալդ անցնում է և հետո ընկերոջդ մոտ հպարտանում ես, որ խաբեցիր։ Ու կարևոր չէ, որ դու հորթի դեմքով ես եղել, ու կարևոր չէ, որ քեզ պարզապես խղճացել են։ Կարևորը՝ դու այդ պահին կարճատև հաղթանակ ես տարել, կարևորը դու քեզ հաղթող ես համարել։

2․ Սրա դրսևորման մյուս ձևը հետևյալն է․ ամանորյա առևտրի օրերին, երբ տարատեսակ մոլերը ծփում են խաբված մարդկանց ներհոսքից, իսկ մոլերի դիմաց անտանելի խցանում է՝ հայկական շուստրին կանգնեցնում է իր մեքենան մոլի դեմ դիմաց, միացնում վթարային լույսերը, բացում կապոտը ( իբր մեքենան խափանվել է, իսկ այդ դեպքերի համար արգելված վայրում կանգնելը տուգանք չի նախատեսում), մինչ մերն ու մորքուրը մոլից առևտուր անեն ու հպարտ հայացքով նստեն մոլի դիմաց կանգնած իրենց շուստրի գյադու մեքենան։ Թքած, որ այդ շուստրիության պատճառով 1 կիլոմետրանոց հերթը դարձել է 3 կիլոմետրանոց։ Թքած, որ խցանման մեջ գտնվող վարորդները իրենց մտքում ու բարձրաձայն հիշում են այդ շուստրի գյադու ազգ ու տակին։ Թքած։ Կարևորը՝ դու վայրկենական հաղթանակ ես տարել, կարևորը՝ դու քեզ հաղթող ես համարել։ Դե, իսկ ամանորյա սեղանի մոտ մայրդ ու մորքուրդ, հյուրերի մոտ կգովերգեն քո շուստրիությունը, առիթ հանդիսանալով, որ տուն գնալուն պես հյուրերը իրենց զավակներին նույնը ուսանեն։

Վահան Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ