Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Մեր պետականությամբ է պայմանավորված մեր ազգային ինքնությունը

Մեր պետականությամբ է պայմանավորված մեր ազգային ինքնությունը
06.06.2023 | 16:45

428 թվականին կործանվեց Արշակունյաց թագավորությունը։ Հայերը շատ հեշտ տարան այդ կործանումը։ Չեղավ ընդվզում և ապստամբություն։ Սկզբում հայ շինականի ու նախարարի համար միևնույնն էր, թե ում հարկ կվճարի։

Պահանջվեց 23 տար, որպեսզի հայը հասկանա, որ պետականությունը կորցնելը սպառնում է իր ազգային ինքնությանը։

23 տարի հետո արթնացած հայ էլիտան ապստամբեց։

451 թվականին հայը պատերազմեց հանուն իր ինքնության։ Այդ ապստամբությունը տևեց 38 տարի։

38 տարի հետո Հայաստանը դարձավ անկախ պետություն։

Սա մի փոքրիկ հատված է մեր պատմությունից։

Ինչու՛ հիշեցի հատկապես այս հատվածը։

Վիժվածքը քայլ առ քայլ մեզ տանում է պետականության կորստի ու վասալացման։ Այսինքն, նա մեզ տանում է մեր ազգային ինքնության վերացման։

Եթե այսօր չապստամբենք ու չկտրենք մեզ ոչնչացման տանողի ձեռքը, վաղը չի լինի Հայաստան պետություն, իսկ մի փոքրիկ ժամանակահատված հետո չի լինի հայը որպես ազգ և ազգային ինքնություն։

Պետականությունը դա կուշտ ուտել ու լավ խմելը չէ, մեր պետականությամբ է պայմանավորված մեր ազգային ինքնությունը։

Վիժվածքը պետք է սատկի։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3426

Մեկնաբանություններ