Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Աշխարհը դառնում է երկբևեռ

Աշխարհը դառնում է երկբևեռ
02.04.2023 | 21:24

Առավելագույն ազդեցիկության սկզբունքը, լինելով կյանքի շարունակականության և հարատևման ավելի ընդհանուր սկզբունքի անմիջական հետևանք, ունի բավարար հզորություն, որպեսզի կարողանա բացատրել, կանխատեսել և կառավարել մարդկանց ու մարդկային համակարգերի վարքն ու գործունեությունը։

Իրենց հնարավորության սահմաններում բոլորն են ձգտում առավելագույն ազդեցիկության հասարակության մեջ և բոլորն են ցանկանում հնարավորինս երկար ազդեցիկ մնալ։
Սա ունիվերսալ բանալի է մարդկանց վարքը հասկանալու և կանխատեսելու, ինչպես նաև, մարդկանց ազդեցիկությանը նպաստելով կամ չնպաստելով, նրանց պահվածքն ու գործողությունները կառավարելու համար։
Եթե ուշադիր լսել կամայական մարդու, կարդալ նրա գրածը կամ էլ հետևել նրա գործունեությանը, ապա դրանցից արմատական բնույթի ինֆորմացիան զատելուց հետո կպարզվի, որ ամեն ինչ պտտվում է տվյալ անձի ազդեցիկության, արած գործի կարևորության, մարդկանց կողմից հարգված լինելու և այլ նման բաների շուրջ։
Իսկ ինչ վերաբերում է պետական գործունեության մակարդակին, ապա այստեղ ամեն ինչ հիմնված է ազդեցիկության աստիճանի, ազդեցության ոլորտի և նման այլ հասկացությունների վրա, որոնց նպատակը ազդեցիկության հիերարխիայում հնարավորինս բարձր տեղ զբաղեցնելն է։
Ինչքան բարձր է այդ զբաղեցրած տեղը, այնքան որևէ մեկը ավելի մեծ շանս ունի ավելի շատ ընդհանրացված բարիքների տիրանալու։
Քանի որ բոլոր տեսակի բարիքներն էլ աշխարհի երեսին սահմանափակ են, ապա խոսքը, ըստ էության, գնում է այդ բարիքներին պայքարով տիրանալու մասին։
Եվ այստեղ ավելի ազդեցիկ դառնալու ավելի էֆեկտիվ ճանապարհը մնում է պետությունների բլոկներ, միություններ ու ժամանակավոր ալյանսներ սարքելը։
Եվ այս ամենը արվում է մի նպատակով՝ բարիքներից ավելի մեծ կտոր յուրացնել, որն էլ իր հերթին ենթադրում է պայքար բոլորը բոլորի դեմ, իսկ դա հղի է պոտենցիալ համընդհանուր քաոսով։
Նման քաոսից խուսափելու ճանապարհը բազմաբևեռ աշխարհն է, այսինքն, մի քանի ամենահզորների շուրջ պակաս հզորների միավորումը։
Պատմական և այլ հանգամանքներից ելնելով՝ աշխարհը կարող է լինել միաբևեռ, երկբևեռ կամ էլ ունենալ ավելի մեծ թվով բևեռներ։
Աշխարհի միաբևեռ ռեժիմը անկայուն է, քանի որ հզորի ճնշումը երկրորդականների վրա ստիպում է վերջիններս միավորվել և աստիճանաբար դառնալ նոր բևեռ։
Այսպիսով, աշխարհը դառնում է երկբևեռ, որն ունի ավելի կայուն կառուցվածք՝ համեմատած և միաբևեռի և բազմաբևեռի հետ, քանի որ վերջինս ավելի անկայուն է և ավելի շատ հակումներ ունի դեպի քաոսը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4815

Մեկնաբանություններ