«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Էդմոն Մարուքյան. «Իմ քայլի» պատգամավորները դրժում են տված երդումը

Էդմոն Մարուքյան. «Իմ քայլի» պատգամավորները դրժում են տված երդումը
12.11.2020 | 13:53

Ինչպես մենք, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտոնն ստանձնելիս երդվել են անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության պահպանման համար՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մենք մեր ուժերի ներածին չափով ամեն բան արել և անում ենք՝ քաղաքացիական համերաշխության խաթարում թույլ չտալու համար։ Սակայն այս օրերին, խուսափելով ներկայանալ Աժ և չկատարելով պատգամավորական մանդատի շրջանակներում ստանձնված պարտականությունները, «Իմ քայլի» պատգամավորները դրժում են տրված երդումը՝ խորացնելով և լարելով երկրում տիրող առանց այդ էլ չափազանց լարված իրադրությունը, քանի որ պրոցեսներն այսպիսով գնում են ոչ թե իրավաքաղաքական, այլ քաղաքացիական անհնազանդությունների միջոցով։


Հարգելի գործընկերներ,
Մեկ անգամ ևս կոչ ենք անում ձեզ ներկայանալ աշխատանքի և դուրս գալ երկխոսության մյուս քաղաքական ուժերի հետ, հաշվի նստել ժողովրդի կամքի հետ։
Հիշեցնում եմ ձեր իսկ տված պատգամավորական երդումը՝
Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»,-գրել է Էդմոն Մարուքյանը:

Դիտվել է՝ 3939

Մեկնաբանություններ