ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Սա քա­ղա­քակր­թու­թ­յուն­նե­րի բա­խում է, բա­րու-չա­րի, լույ­սի և խա­վա­րի պա­տե­րազմ»

«Սա քա­ղա­քակր­թու­թ­յուն­նե­րի բա­խում է, բա­րու-չա­րի, լույ­սի և խա­վա­րի պա­տե­րազմ»
03.11.2020 | 01:07

Սեպ­տեմ­բե­րի 27-ից «Է­րե­բու­նի» պատ­մահ­նա­գի­տա­կան ար­գե­լոց-թան­գա­րա­նի մուտքն անվ­ճար է ար­ցախ­ցի­նե­րի հա­մար։ Բա­ցի այդ, «Է­րե­բու­նու» և «Շեն­գա­վի­թի» թան­գա­րան­նե­րին կից ար­հես­տա­կան պե­ղա­վայ­րե­րում Ար­ցա­խից ժա­մա­նած փոք­րիկ­նե­րի հա­մար ի­րա­կա­նաց­վում է «Ա­րի պե­ղենք միա­սին» կր­թա­կան ծրա­գի­րը։ «Է­րե­բու­նի» պատ­մահ­նա­գի­տա­կան ար­գե­լոց-թան­գա­րա­նի տնօ­րեն ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ԲԱ­ԴԱ­ԼՅԱ­ՆԻ խոս­քով՝ այս օ­րե­րին շատ կարևոր է ա­պա­հո­վել ար­գե­լոց-թան­գա­րա­նի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը, ին­չը և ա­նում են։

-Ի՞նչ տպա­վո­րու­թյուն ու­նեք, ինչ­պի­սի՞ն են ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րը։
-Հզոր և կիրթ սե­րունդ ու­նենք։ Այն­պի­սի հար­ցեր են տա­լիս էքս­կուր­սիա­նե­րի ժա­մա­նակ, զար­մա­նում ես, որ 6-րդ, 7-րդ դա­սա­րա­նի ե­րե­խան նման գի­տե­լիք­ներ ու­նի ՈՒ­րար­տուի պատ­մու­թյու­նից, Թեյ­շե­բաի­նիի հիմ­նադ­րու­մից։ Բնա­կա­նա­բար, սկզ­բում ե­րե­խա­նե­րին ծա­նո­թաց­նում ենք թան­գա­րա­նին, այ­նու­հետև նրանք, իբրև պա­տա­նի հնա­գետ­ներ, սկ­սում են պե­ղում­ներ ի­րա­կա­նաց­նել հնա­գի­տա­կան գոր­ծիք­նե­րով, գտա­ծո­ներ, ա­մբող­ջա­կան ի­րեր հայտ­նա­բե­րել։ Փոր­ձում ենք մեր փոքր լու­ման ու­նե­նալ ար­ցախ­ցի մեր հայ­րե­նա­կից­նե­րին ա­ջակ­ցե­լու գոր­ծում, դրա­կան պա­հեր ու ժպիտ պարգևել նրանց։ Թա­խի­ծը, ի­հար­կե կա, քա­նի որ հե­ռու են տնից, և կա հույս, որ շու­տով վե­րա­դառ­նա­լու են ի­րենց տնե­րը։ Բայց մենք միշտ ա­սում ենք, որ սա ձեր տունն է, և, երբ գա­լիս են «Է­րե­բու­նի» թան­գա­րան, ա­սում ենք՝ բա­րի գա­լուստ ձեր տուն։
-Կա՞ն ծրագ­րեր, որ ռազ­մա­կան դրու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված կա­սեց­վել են։
-Հոկ­տեմ­բե­րին ռու­սաս­տա­նաբ­նակ մեր բա­րե­կամ Տիգ­րան Մա­նա­սյա­նի ա­ջակ­ցու­թյամբ «Է­րե­բու­նի» թան­գա­րա­նում պետք է տե­ղի ու­նե­նար «ՈՒ­րար­տու: Նո­յի կորս­ված թա­գա­վո­րու­թու­նը» ֆիլ­մի պրե­միե­րան, նաև բա­ցե­լու էինք Նոր Ար­մա­վի­րի վե­րա­բե­րյալ կարևոր ցու­ցադ­րու­թյուն՝ ներ­կա­յաց­նե­լով ե­զա­կի ա­ռար­կա­ներ, ոս­կուց և ար­ծա­թից ար­ժե­քա­վոր գտա­ծո­ներ, մի շարք կր­թա­կան ծրագ­րեր էին մշակ­վել տու­րօ­պե­րա­տոր­նե­րի հետ ու հա­ջո­ղու­թյամբ ի­րա­կա­նաց­վում էին, ձեռ­նա­մուխ էինք ե­ղել Կար­միր բլու­րում պա­տա­նի հնա­գե­տի կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թյա­նը։ Խա­ղա­ղու­թյան հաս­տա­տու­մից հե­տո բո­լոր այս ծրագ­րե­րը կյան­քի կկոչ­վեն։
-Նշե­ցիք, որ պետք է ա­պա­հո­վել ար­գե­լոց-թան­գա­րա­նի բնա­կա­նոն աշ­խա­տան­քը. այ­ցե­լու­թյուն­ներ լի­նու՞մ են։
- Քո­վիդ-19-ով պայ­մա­նա­վոր­ված` այս տա­րի այ­ցե­լու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին քիչ էին, բայց սեպ­տեմ­բե­րի ա­ռա­ջին կե­սե­րին մեծ թվով այ­ցե­լու­թյուն­ներ ու­նե­ցանք, այս օ­րե­րին օ­րա­կան 3-7 հո­գի են, շա­բաթ-կի­րա­կի օ­րե­րին` մի քիչ շատ։
-Մի­ջազ­գա­յին գի­տա­կան հան­րու­թյա­նը փոր­ձե՞լ եք ի­րա­զե­կել մեր երկ­րում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։
-Ար­տա­սահ­ման­ցի մեր գոր­ծըն­կեր­նե­րին պար­բե­րա­բար ներ­կա­յաց­նում ենք, թե ինչ է կա­տար­վում մեր երկ­րում, պա­տե­րազ­մի դաշ­տում։ Նրանց մեծ մա­սը սա­տա­րում է մեզ։ Վեր­ջերս Լոս Ան­ջե­լե­սի Կա­լի­ֆոռ­նիա­յի հա­մալ­սա­րա­նի հնա­գի­տու­թյան ինս­տի­տու­տը, ո­րը շատ հե­ղի­նա­կա­վոր հաս­տա­տու­թյուն է, դա­սա­խո­սու­թյուն­նե­րի շարք էր կազ­մա­կեր­պել։ Ես պա­տիվ ու­նե­ցա ներ­կա­յաց­նե­լու դա­սա­խո­սու­թյուն ՈՒ­րար­տուի կրո­նի և պաշ­տան­մուն­քի մա­սին, ըն­թաց­քում անդ­րա­դար­ձա նաև ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րին, նշե­լով, որ սա քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի պա­տե­րազմ է, և չկան­խե­լու դեպ­քում ան­դառ­նա­լի հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ։
-Ի՞նչ ելք եք կան­խո­րո­շում այս գո­յա­մար­տից։
-Ինչ­պես ա­սա­ցի, սա քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի բա­խում է, բա­րու-չա­րի, լույ­սի և խա­վա­րի պա­տե­րազմ, ո­րը հե­տա­գա­յում հա­տե­լու է այս տա­րա­ծաշր­ջա­նը և լուրջ վտանգ է դառ­նա­լու տար­բեր պե­տու­թյուն­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար։ Հայ ժո­ղո­վուր­դը բազ­միցս ե­ղել է նման վի­ճակ­նե­րում, սա 21-րդ դա­րի Սար­դա­րա­պատն է, և մենք այլ ելք չու­նենք, քան հաղ­թե­լը։ Ես հա­վա­տում եմ, որ այս ա­մե­նից մենք դուրս ենք գա­լու հաղ­թա­նա­կով։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 10652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ