Մշակույթի նախկին փոխնախարարները պաշտոնի ակնկալիք ունեն
30.06.2020 | 00:40
Մշակույթի նախկին փոխնախարարներ Տիգրան Գալստյանն ու Նազենի Ղարիբյանը, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պաշտոնավարել են այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում, այժմ կրկին պաշտոնի ակնկալիք ունեն: Նազենի Ղարիբյանը, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելուց հետո նախարարի պարտականություններն էր կատարում, վերջին շրջանում իշխանությանը սատարող, նույնիսկ գովերգող հայտարարություններով է հանդես գալիս: ԿԳՄՍ նախարարությունում տեղ չգտնելուց հետո նա ակտիվորեն քննադատում էր իշխանություններին ու անկաշկանդ խոսում պաշտոնյաների թերացումներից, բայց այժմ բոլորովին հակադիր դիրքերից է հանդես գալիս: «Իրատեսի» ունեցած տեղեկություներով՝ Նազենի Ղարիբյանը հավակնում է գիտահետազոտական ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելուն:
Մյուս նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը, ի տարբերություն Ղարիբյանի, իր գնահատականներում կամ ելույթներում շատ ավելի զուսպ է: Ճիշտ է, չի քննադատում, բայց ակնհայտորեն չի էլ ձոներգում իշխանությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում, որ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունից հետո թափուր է մնացել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ