Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՈՒ՞ր ես գնում, Ան­կա­րա

ՈՒ՞ր ես գնում, Ան­կա­րա
09.06.2020 | 00:42
Ինչ­պես նշում է «Բլում­բերգ» գոր­ծա­կա­լու­թյու­նը, Թուր­քիան գնա­լով ա­վե­լի քիչ է թույլ տա­լիս, որ ար­տա­սահ­ման­ցի ներդ­րող­նե­րը «դրույք­ներ ա­նեն լի­րա­յի դեմ»։ Թուր­քիա­յի բան­կա­յին կար­գա­վոր­ման ու վե­րահս­կո­ղու­թյան գոր­ծա­կա­լու­թյու­նը (BDDK) մա­յի­սի 7-ին վե­րոն­շյալ ե­րեք բան­կե­րին ար­գե­լել է գոր­ծարք­նե­րի կա­տա­րու­մը լի­րա­յով։ Ա­ռի­թը ե­ղել է դո­լա­րի նկատ­մամբ ազ­գա­յին ար­ժույ­թի ա­մե­նա­մեծ պատ­մա­կան ան­կու­մը։ Իր ո­րո­շու­մը BDDK-ն բա­ցատ­րել է այն բա­նով, որ այդ բան­կե­րը լի­րա­յով թուր­քա­կան բան­կե­րի հետ գոր­ծարք­նե­րով ի­րենց պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չեն կա­րո­ղա­ցել կա­տա­րել սահ­ման­ված ժամ­կե­տում։ Վեր­ջին օ­րե­րին լի­րան կա­յու­նա­ցել է 1 դո­լա­րի դի­մաց 7,0735 մա­կար­դա­կում՝ վե­րա­կան­գն­վե­լով մա­յի­սի 7-ի պատ­մա­կան նվա­զա­գույն 7,2690 փո­խար­ժե­քից հե­տո։ Ա­հա այդ ա­մե­նի պատ­ճա­ռով Էր­դո­ղանն սկ­սեց սպառ­նալ՝ բա­ցի ներ­քին ընդ­դի­մու­թյու­նից սպառ­նա­լիք տես­նե­լով նաև «օ­տա­րերկ­րյա դա­վադ­րու­թյուն­նե­րի» կող­մից։ Այ­սինքն, նա ակ­նար­կեց, որ ներ­քին «հե­ղաշր­ջիչ­նե­րին» ար­տա­սահ­մա­նից ա­ջակ­ցում է ինչ-որ մե­կը՝ փոր­ձե­լով քայ­քա­յել Թուր­քիա­յի ֆի­նան­սատն­տե­սա­կան հա­մա­կար­գը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, «օ­տա­րերկ­րյա դա­վադ­րու­թյուն­նե­րի» մա­սին Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն խան­գա­րում, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը դա­տաս­տան տես­նեն «ա­վան­դա­կան թշ­նա­մի­նե­րի» նկատ­մամբ։ Մա­յի­սի 15-ին հա­ղորդ­վել է, որ «ա­հա­բեկ­չու­թյան» կա­պակ­ցու­թյամբ ըն­թա­ցող հե­տաքն­նու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում երկ­րի արևել­քում (այ­սինքն՝ Արևմտյան Հա­յաս­տա­նում) ձեր­բա­կալ­վել է ա­ռա­վե­լա­պես քր­դաբ­նակ շր­ջան­նե­րի ևս չորս քա­ղա­քա­պետ։ Ձեր­բա­կալ­ված բո­լոր քր­դե­րը քր­դա­մետ ԺԺԿ (ժո­ղո­վուրդ­նե­րի ժո­ղովր­դա­վա­րա­կան կու­սակ­ցու­թյան) ան­դամ­ներ են։
Թե հենց ինչ «ար­տա­սահ­մա­նյան շր­ջա­նակ­ներ» է նկա­տի ու­նե­ցել Էր­դո­ղա­նը, ա­ռայժմ հայտ­նի չէ, բայց հե­տա­գա օ­րե­րին հայտ­նի դար­ձավ, որ Իս­րա­յե­լի և Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան դեմ­քե­րը, են­թադ­րա­բար, գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րում Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևե­լյան մա­սում ծո­վա­յին սահ­ման­նե­րի և տն­տե­սա­կան բա­ցա­ռիկ գո­տի­նե­րի մա­սին պայ­մա­նա­գիր կն­քե­լու վե­րա­բե­րյալ. այդ մա­սին, հղում ա­նե­լով սե­փա­կան աղ­բյուր­նե­րին, հա­ղոր­դել է սաու­դյան անգ­լա­լե­զու «Arab News» թեր­թը։ Մի­ջերկ­րա­կան ծո­վի արևե­լյան ջրա­տա­րած­քը նաև Հու­նաս­տա­նի ու Կիպ­րո­սի շա­հե­րի ո­լորտն է, և նրանք Մի­ջազ­գա­յին դա­տա­րան են դի­մել՝ նշե­լով, որ այդ գաղտ­նի հա­մա­ձայ­նու­թյուն­ներն Ան­կա­րա­յին թույլ կտան գազ ար­դյու­նա­հա­նել ի­րենց տն­տե­սա­կան բա­ցա­ռիկ գո­տի­նե­րում։ Իս­րա­յե­լը դա­տա­պար­տել է Թուր­քիա­յի վար­քը որ­պես ա­նօ­րի­նա­կան, բայց միա­ժա­մա­նակ հայ­տա­րա­րել, որ իր ռազ­մա­կան նա­վա­տոր­մը չի ու­ղար­կե­լու Թուր­քիա­յի պլան­նե­րին հա­կազ­դե­լու նպա­տա­կով։ Եվ քա­նի որ թուր­քե­րը գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մեջ են մտել Իս­րա­յե­լի հետ, ա­պա հնա­րա­վոր է, որ Էր­դո­ղա­նը հենց Իս­րա­յե­լում է տե­սել իր իշ­խա­նու­թյան դեմ «օ­տա­րերկ­րյա դա­վադ­րու­թյուն­նե­րը»։ Նշենք՝ Էր­դո­ղանն այդ «օ­տա­րերկ­րյա դա­վադ­րու­թյուն­նե­րը» խա­փա­նե­լու իր սպառ­նա­լիք­նե­րը հն­չեց­րել է մա­յի­սի 11-ին, իսկ գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին հա­ղոր­դում­նե­րը ե­ղել են ար­դեն դրա­նից հե­տո։ Մեր կար­ծի­քով՝ դրանք փոխ­կա­պակց­ված փաս­տեր են։ Բա­ցի այդ, ինչ­պես հա­ղոր­դում է ի­րա­նա­կան «Fars» գոր­ծա­կա­լու­թյու­նը, Թուր­քիան ձգձ­գում է այն գա­զա­մու­ղի նո­րո­գու­մը, ո­րը մար­տի վեր­ջին պայ­թեց­րել էին քր­դա­կան բան­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան (ՔԲԿ) պար­տի­զան­նե­րը, և Թուր­քիա ի­րա­նա­կան գա­զի ար­տա­հա­նու­մը դա­դա­րել էր։ Այն­պես որ, գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­նե­րը պա­տա­հա­կան չեն, ինչ­պես և Ի­րան-Թուր­քիա գա­զա­մու­ղը նո­րո­գե­լու հար­ցում Թուր­քիա­յի դան­դաղ­կո­տու­թյու­նը։
Հու­սով ենք՝ այժմ շա­տերն են նկա­տում, որ Թուր­քիա­յում հաս­տատ «ինչ-որ բան այն չէ»։ Նման եզ­րա­հանգ­ման են բե­րում այդ երկ­րից ե­կող տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րը, ո­րոն­ցից նկա­տե­լի է, որ նա­խա­գահ Էր­դո­ղանն ու իր ըն­տա­նի­քը շա­րու­նա­կում են այն ան­ձանց և ան­գամ ազ­գե­րի ո­րո­նու­մը, ո­րոնք «մե­ղա­վոր» են թուր­քե­րի ա­ռաջ։ Թե ին­չում են մե­ղա­վոր, կարևոր չէ։ Կարևոր է այն, որ «մե­ղա­վոր­ներ ո­րո­նե­լը» այն հատ­կա­նիշ­նե­րից է, ո­րը վկա­յում է երկ­րի կա­ռա­վար­ման ձևե­րի ան­պետ­քու­թյու­նը։ Այս­պես, Էր­դո­ղա­նի փե­սա­յի ըն­տա­նի­քին պատ­կա­նող «Gercek Hayat» ամ­սա­գի­րը մե­ղադ­րանք­ներ է հրա­պա­րա­կել Կոս­տանդ­նու­պոլ­սի պատ­րիարք Բար­դու­ղի­մեո­սի, Ստամ­բու­լի գլ­խա­վոր ռաբ­բի Ի­սա­հակ Կալևի և հայ հա­մայն­քի ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի դեմ։ Նրանց մտց­րել են Էր­դո­ղա­նին հա­կա­ռակ­վե­լու հա­մար ԱՄՆ ար­տաքս­ված քա­րո­զիչ Ֆե­թու­լահ Գյու­լե­նի ա­ջա­կից­նե­րի ցու­ցակ։ Գյու­լե­նը մե­ղադր­վում է որ­պես «գե­րա­հա­բե­կիչ», Թուր­քիա­յի կրո­նա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և նրանց ա­ռաջ­նորդ­նե­րի հետ կա­պեր ու­նե­ցող, ո­րոնք մե­ղադր­վում են 2016 թ. հու­լի­սի 16-ի պե­տա­կան հե­ղաշ­րջ­ման փոր­ձին սա­տա­րե­լու մեջ։ Մա­յի­սի 12-ին Հա­յաս­տա­նի շատ ԶԼՄ-ներ հայտ­նել են, թե Էր­դո­ղանն ինչ­պես է ռա­սիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րել հա­յե­րի և հույ­նե­րի հաս­ցեին։ Բայց անս­պա­սե­լի էր, որ նրա շր­ջա­պա­տը, ըն­տա­նի­քը (հետևա­բար և ին­քը) «հար­ձա­կում» կսկ­սեն քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու և հրեա­կան սի­նա­գո­գի վրա։
Մե­ղադ­րանք­նե­րի ան­հե­թե­թու­թյու­նը, Գյու­լե­նին ու նրա կազ­մա­կեր­պու­թյունն ընդ­հան­րա­պես որևէ մե­կի հետ կա­պե­լը (և ին­չու՞ են Ան­կա­րա­յում «մո­ռա­նում», որ Գյու­լե­նը ԱՄՆ-ի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ է, քա­նի որ հենց Ա­մե­րի­կա­յում է քա­ղա­քա­կան ա­պաս­տան ստա­ցել) այն­քան ակն­հայտ են, որ չեն դի­մա­ցել «նոր մե­ղադ­րյալ­նե­րի» նյար­դե­րը։ Կոս­տանդ­նու­պոլ­սի պատ­րիարքն ա­սել է, որ այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը «լիո­վին կեղծ ու կան­խա­կալ են, իսկ նրանց հրա­պա­րա­կու­մը վշ­տաց­նում է քրիս­տո­նյա­նե­րին, հրեա­նե­րին ու մու­սուլ­ման­նե­րին և ան­պա­տաս­խա­նա­տու է, ո­րով­հետև քայ­քա­յում է մեր ժո­ղովր­դի միաս­նու­թյու­նը. այդ­պի­սի հրա­պա­րա­կում­նե­րը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր են ու կա­րող են ռա­սիզ­մի և ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճառ դառ­նալ»։ Սա հատ­կա­պես նշա­նա­կա­լի է, ո­րով­հետև Հա­յաս­տա­նում քչե­րը գի­տեն, թե ով է Կոս­տանդ­նու­պոլ­սի ներ­կա­յիս պատ­րիար­քը։ Հայտ­նում ենք. նա թեև ծա­գու­մով հույն է՝ Դի­միտ­րիոս Ար­քոն­դո­նիս աշ­խար­հիկ ա­նու­նով, բայց ուղ­նու­ծու­ծով թուրք ֆա­շիստ է։ Հա­վա­տա­րիմ հպա­տա­կու­թյամբ 1961-63 թթ. ծա­ռա­յել է թուր­քա­կան բա­նա­կում, ընդ ո­րում՝ որ­պես սպա։ Այ­սինքն զին­վո­րա­կան ու­սու­ցում է ան­ցել, և կարևոր չէ, թե որ­տեղ՝ Թուր­քիա­յու՞մ, թե՞ ՆԱ­ՏՕ-ի ստո­րա­բա­ժա­նում­նե­րում։ Իսկ հոգևո­րա­կան է դար­ձել Վա­տի­կա­նի գծով։ Թող ըն­թեր­ցող­ներն ի­րենք դա­տեն, թե Բար­դու­ղի­մեոսն ինչ­պի­սի ուղ­ղա­փառ պատ­րիարք է։ Բայց, ինչ­պես տես­նում ենք, նրա նյար­դերն էլ չեն դի­մա­ցել Էր­դո­ղա­նի մե­ղադ­րանք­նե­րին։
Ար­ձա­գան­քել է նաև Ստամ­բու­լի հրեա­կան հա­մայն­քը. «Մենք դա­տա­պար­տում ենք մեր գլ­խա­վոր ռաբ­բիի հաս­ցեին ար­ված ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րի պատ­ճա­ռով ծա­գած խտ­րա­կա­նու­թյունն ու սադ­րանք­նե­րը։ Ա­տե­լու­թյուն բոր­բո­քող այդ հրա­պա­րա­կում­նե­րը վնաս են հասց­նում Թուր­քիա­յին։ Մենք հու­սով ենք, որ ճշ­մար­տու­թյունն ան­մի­ջա­պես կվե­րա­կան­գն­վի»։ Ա­պա­տե­ղե­կատ­վա­կան հոս­քեր ա­ռաջ էլ են ե­ղել Թուր­քիա­յում, բայց այ­սօր, ինչ­պես նշում են փոր­ձա­գետ­նե­րը, ոչ­մու­սուլ­մա­նա­կան փոք­րա­մաս­նու­թյուն­ներն ա­ռա­ջին ան­գամ բա­ցա­հայ­տո­րեն բո­ղո­քել են, հաս­կաց­նե­լով, որ չեն հան­դուր­ժի այդ­պի­սի չա­րար­կում­նե­րը։ Նշենք, թեև չենք հարց­նի՝ ին­չու՞, որ հայ հա­մայն­քը լռում է։ Հնա­րա­վոր է, որ դա ա­վե­լի ճիշտ է, բայց ե­թե «ապս­տամ­բել» են թուր­քա­կան բա­նա­կի նախ­կին սպան կամ Ստամ­բու­լի հրեա­նե­րը, ա­պա լուրջ հա­յե­րի հա­մար դա պետք է որ լի­ներ ինչ-որ ազ­դան­շան։ Կմ­տա­ծենք, այ­սու­հետև էլ «լուռ» կհետևենք ի­րադ­րու­թյան զար­գաց­մա­նը Թուր­քիա­յի ներ­սում։
Տե­ղին է են­թադ­րել, որ 2020 թ. մա­յի­սի վեր­ջին սի­րիա­կան բա­նա­կի և շիա­նե­րի դեմ թուր­քա­կան բա­նա­կի ար­կա­ծախ­նդ­րու­թյունն Էր­դո­ղա­նի փորձն էր հե­ռա­նա­լու ներ­քին խն­դիր­նե­րից և թուր­քա­կան հա­սա­րա­կու­թյա­նը պար­տադ­րե­լու «ար­տա­քին վտան­գի» խրտ­վի­լա­կը։ Նա զբաղ­ված է այն­պի­սի գա­ղա­փար փնտ­րե­լով, ո­րը կն­պաս­տեր իր կու­սակ­ցու­թյան և ան­ձամբ իր շուր­ջը թուր­քե­րի հա­մախ­մբ­մա­նը։ Հնա­րա­վոր է, որ հենց այդ պատ­ճա­ռով է Էր­դո­ղա­նը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ռազ­մա­կան զանգ­վա­ծա­յին մի­ջամ­տու­թյուն­ներ ա­նում հյու­սի­սաֆ­րի­կյան Լի­բիա­յում։ Մա­յի­սին էլ Թուր­քիան խո­շոր, բայց միա­ժա­մա­նակ կաս­կա­ծե­լի ռիս­կի դի­մեց. հա­վա­նա­բար թուր­քե­րը շատ էին ու­զում ևս մեկ պա­տե­րազ­մա­կան խն­դիր ստա­նալ՝ բա­ցի Սի­րիա­յում ստա­ցա­ծից։ Ձմ­ռա­նը մենք գրել էինք, որ Լի­բիա­յում թուր­քե­րը բազ­մա­քայլ «խաղ» են ձեռ­նար­կել, չնա­յած ի­րա­կա­նում Ան­կա­րա­յին ոչ թե լի­բիա­կան նավթն է պետք, այլ Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­ռափ­նյա ծան­ծա­ղու­տի նկատ­մամբ հա­տուկ ի­րա­վուն­քը։ Խն­դիրն այդ ծան­ծա­ղու­տում գա­զի ար­դյու­նա­հա­նումն է, և այս­տեղ Թուր­քիան լուրջ մր­ցա­կից­ներ ու­նի. դրանք ոչ միայն Հու­նաս­տա­նը, Կիպ­րո­սը և Իս­րա­յելն են, այլև Ի­տա­լիան, ո­րը Լի­բիա­յի նախ­կին գա­ղու­թա­տերն է։ Սա­կայն դժ­բախտ Լի­բիան պա­ռակտ­ված է, այն­տեղ միաս­նա­կան եր­կիր չկա։ Տրի­պո­լիում նս­տած են թր­քա­մետ խա­մա­ճիկ ոմն Ֆաիզ Սա­րաջն ու նրա «ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը» (ԱՀԿ), իսկ Բեն­գա­զիում՝ ֆելդ­մար­շալ Խա­լիֆ Խաֆ­թա­րը և նրան են­թա­կա Լի­բիա­յի ազ­գա­յին բա­նա­կը (ԼԱԲ)։ Եվ, ինչ­պես հայտ­նի է դար­ձել 2020 թ. ապ­րի­լին, Լի­բիա­յում Սա­րա­ջի և ֆելդ­մար­շալ Խաֆ­թա­րի հա­կա­մար­տու­թյան պատ­ճա­ռով Թուր­քիան ա­րա­բա­կան աշ­խար­հում նոր թշ­նա­մի է ձեռք բե­րել՝ Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­նե­րը (Ա­ՄԷ)։
Լի­բիա­յում մար­տերն ըն­թա­նում են փո­փո­խա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րով։ Ինչ­պես գրում է եվ­րո­պա­կան մա­մու­լը, Լի­բիա­յում Թուր­քիա­յի ու­ժե­ղաց­մա­նը դեմ են ոչ միայն Ա­ՄԷ-ն, այլև Ռու­սաս­տա­նը, Ֆրան­սիան, Ի­տա­լիան ու Ե­գիպ­տո­սը, ո­րոն­ցում ֆելդ­մար­շալ Խաֆ­թա­րը գտել է ի­րեն անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցու­թյու­նը։ Ա­ռանձ­նա­պես չի ընդ­գծ­վում, բայց երբ տե­ղե­կու­թյուն ե­ղավ, որ Ա­ՄԷ-ն մտա­դիր է խա­փա­նե­լու թուր­քա­կան պլան­նե­րը, ա­պա ա­նուղ­ղա­կիո­րեն ակ­նարկ­վում էր, որ ֆելդ­մար­շա­լի կողմ­նա­կից­նե­րի մեջ պատ­րաստ է մտ­նե­լու նաև Սի­րիա­յի ղե­կա­վա­րու­թյու­նը։ Իսկ ե­թե Սի­րիան է մտ­նում, ա­պա, հա­վա­նա­բար, «մո­տեր­քում» պետք է երևան նաև Ի­րա­նի ռազ­մա­վա­րա­կան հետ­քե­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Խաֆ­թա­րին օգ­նու­թյուն ցույց տա­լու Ի­րա­նի մտադ­րու­թյան մա­սին հա­վաս­տի տվյալ­ներ չկան։ Փո­խա­րե­նը ա­նուղ­ղա­կի վկա­յու­թյուն­ներ կան, որ ֆելդ­մար­շա­լին գաղտ­նի օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րում նաև Չի­նաս­տա­նը։ Իսկ հաշ­վի առ­նե­լով վեր­ջին լու­րե­րը, կա­րե­լի է են­թադ­րել, որ Սա­րա­ջի և Թուր­քիա­յի կող­մից գաղտ­նի կեր­պով «խա­ղում» են ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը։
Ա­հա և Լի­բիա­յի հետ կապ­ված վեր­ջին ի­րա­դար­ձու­թյու­նը. Տրի­պո­լին գրա­վե­լու ան­հա­ջող փոր­ձե­րից հե­տո Խաֆ­թա­րը ո­րո­շեց դա­դար տալ։ Նա կրա­կի միա­կող­մա­նի դա­դա­րե­ցում հայ­տա­րա­րեց՝ դա պատ­ճա­ռա­բա­նե­լով այն բա­նով, որ մու­սուլ­ման­նե­րի սր­բա­զան ա­միսն է՝ Ռա­մա­զա­նը, և ա­ռա­ջար­կեց, որ իր հա­կա­ռա­կորդ­ներն էլ ա­նեն նույ­նը։ Հա­վա­նա­բար, բա­ցի իս­լա­մա­կան ա­վան­դույթ­նե­րի նկատ­մամբ իր հար­գան­քը ցու­ցադ­րե­լուց, Խաֆ­թա­րը նպա­տակ ու­ներ վե­րա­կազ­մա­վո­րե­լու իր հար­ձակ­վող զո­րա­մա­սերն ու ԼԱԲ-ի զո­րա­միա­վո­րում­նե­րը, նաև հան­գիստ տա­լու իր զին­վոր­նե­րին ու սպա­նե­րին։ Սա­կայն թուր­քերն այլ բան էին մտա­ծել։ Նրանք Սի­րիա­յից, ըստ ԶԼՄ-նե­րի, 18-20 հա­զար ա­հա­բե­կիչ էին տե­ղա­փո­խել Լի­բիա՝ Սա­րա­ջին օգ­նե­լու։ Եվ երբ մա­յի­սի 20-ին ԼԱԲ-ի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը հայ­տա­րա­րել էր Տրի­պո­լիի ճա­կա­տից իր զոր­քե­րը 2-3 կմ հետ քա­շե­լու մա­սին, թուր­քա­կան օ­դու­ժը մա­յի­սի 21-ին հան­կար­ծա­կի հար­ված­ներ է հասց­րել Խաֆ­թա­րի զոր­քե­րին։ Դրա հետևան­քով վեր­ջին­ներս կորց­րել են Տրի­պո­լիից հա­րավ գտն­վող «Ալ Վա­թիա» ա­վիա­բա­զա­յի վե­րահս­կո­ղու­թյու­նը և շտապ նա­հան­ջել այն­տե­ղից։ Որ հենց թուր­քա­կան օ­դուժն է օգ­տա­գործ­վել, ոչ թե մտա­ցա­ծին «Սա­րա­ջի կա­ռա­վա­րու­թյան ՌՕՈՒ-ն», հաս­տատ­վում է այն փաս­տով, որ Խաֆ­թա­րի զոր­քե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, թուր­քա­կան ար­տադ­րու­թյան տաս­նյակ ա­նօ­դա­չու սար­քեր են խո­ցել ու ցու­ցադ­րել դրանց մնա­ցորդ­նե­րը։ Թե էլ ինչ է կա­տար­վել, դժ­վար է ա­սել, բայց հայտ­նի է՝ Խաֆ­թա­րի զոր­քերն այն­քան հապ­ճեպ են նա­հան­ջել, որ թո­ղել են ի­րենց ու­նե­ցած ռու­սա­կան «կՈվՓՌՐՖ» հա­մա­լիր­նե­րից մե­կը, ո­րը հե­տո Տրի­պո­լիում ա­կա­բե­կիչ­նե­րը ցու­ցադ­րել են Սա­րա­ջին։
Որ թուր­քերն ստոր են, գի­տի ողջ աշ­խար­հը։ Խաֆ­թա­րը զի­նա­դա­դար էր ա­ռա­ջար­կել մու­սուլ­մա­նա­կան բազ­մա­դա­րյան սո­վո­րույ­թին խիստ հա­մա­պա­տաս­խան, իսկ Թուր­քիան վար­վել է նույն­քան ստո­րա­բար, որ­քան, ա­սենք, թուրք-ի­րա­նա­կան բազ­մա­թիվ պա­տե­րազմ­նե­րից մե­կի ըն­թաց­քում։ Ի­հար­կե, ֆելդ­մար­շա­լի զոր­քե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը պար­զել է, որ մա­յի­սի 21-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­ղի­նա­կը Թուր­քիան է, ո­րը պաշտ­պան է կանգ­նել իր խա­մա­ճիկ Սա­րա­ջին։ Եվ այդ ժա­մա­նակ Խաֆ­թա­րը փաս­տա­ցի պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց թուր­քե­րին։ «Մո­տա­կա ժա­մե­րին կտես­նենք ա­մե­նա­խո­շոր օ­դա­յին գոր­ծո­ղու­թյու­նը Լի­բիա­յի պատ­մու­թյան մեջ,- աս­վում է ԼԱԲ ՌՕՈՒ-ի հրա­մա­նա­տար Սակ­րա Ջա­րու­շիի մա­յի­սի 21-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ։- Լի­բիա­կան բո­լոր քա­ղաք­նե­րում գտն­վող թուր­քա­կան բո­լոր դիր­քե­րը մեր ինք­նա­թիռ­նե­րի օ­րի­նա­կան թի­րախ­ներն են հա­մար­վում, ուս­տի մենք քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը կոչ ենք ա­նում հե­ռու մնա­լու դրան­ցից»։ Տե­ղա­կան աղ­բյուր­նե­րի տվյալ­նե­րով, Սի­րիա­յի ռու­սա­կան «Հմեյ­միմ» ա­վիա­բա­զա­յից ա­վե­լի վաղ ԼԱԲ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք է ժա­մա­նել առն­վազն 8 «խոր­հր­դա­յին ար­տադ­րու­թյան» ինք­նա­թիռ։ ԱՀԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը արևմտյան ԶԼՄ-նե­րին հայտ­նել են, թե «Հմեյ­մի­մից» ռու­սա­կան եր­կու հց-35 բազ­ման­պա­տակ կոր­ծա­նիչ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ Լի­բիա են ժա­մա­նել 6 հատ Миг-29 կոր­ծա­նիչ և 2 Су-24 ռմ­բա­կո­ծիչ։ Այս լու­րի պաշ­տո­նա­կան հաս­տա­տում չկա։
Այ­նուա­մե­նայ­նիվ, երևում է թուր­քերն ինչ-որ բա­նից վա­խե­ցել են։ Էր­դո­ղա­նի մա­մու­լի քար­տու­ղար Իբ­րա­հիմ Քա­լի­նը մա­յի­սի 21-ին նա­խազ­գու­շաց­րել է, որ Լի­բիա­յում թուր­քա­կան ու­ժե­րի դեմ ցան­կա­ցած հար­ձակ­ման Ան­կա­րան կպա­տաս­խա­նի «ա­մե­նա­կոշտ կեր­պով»։ Ըստ նրա, Լի­բիա­յում գտն­վող թուրք զին­վո­րա­կան­նե­րը պատ­րաստ են ինք­նա­պաշտ­պա­նու­թյան՝ օգ­տա­գոր­ծե­լով Տրի­պո­լիի մոտ տե­ղա­կայ­ված սար­քերն ու նա­վե­րը։ ԼԱԲ-ի հաս­ցեին նման զգու­շա­ցում է ա­րել նաև Թուր­քիա­յի ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Խա­մի Աք­սո­յը, նշե­լով, որ Ան­կա­րա­յի հաս­ցեին սպառ­նա­լիք­նե­րը Խաֆ­թարն սկ­սել է հն­չեց­նել «Լի­բիա­յի արևել­քում ար­տա­սահ­մա­նյան պե­տու­թյուն­նե­րից մե­կից ե­կած ա­վիա­տեխ­նի­կա­յի հայ­տն­վե­լուց հե­տո»։ Ինչ­պես կա­րե­լի է հաս­կա­նալ, նա նկա­տի է ու­նե­ցել ՌԴ-ն։ Մյուս կող­մից, հայտ­նի է, որ մա­յի­սի 18-ին ՌԴ և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը հե­ռա­խո­սազ­րույ­ցում քն­նար­կել են Լի­բիա­յի ի­րադ­րու­թյու­նը և այն­տեղ լար­վա­ծու­թյան թու­լաց­ման ու­ղի­նե­րը։ Հայտ­նի է նաև, որ այդ զրույ­ցը կա­յա­ցել է Ան­կա­րա­յի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Դուրս է գա­լիս, որ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան «հա­մա­ձայ­նու­թյան չեն հա­սել» Լի­բիա­յի հար­ցով, հա­կա­ռակ դեպ­քում, Սա­րաջն ու թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րը չէին հար­ձակ­վի Խաֆ­թա­րի զոր­քե­րի դիր­քե­րի վրա, իսկ ռու­սա­կան ար­տադ­րու­թյան Миг և Су ինք­նա­թիռ­նե­րը Սի­րիա­յից Լի­բիա չէին տար­վի։
Այ­նուա­մե­նայ­նիվ, քիչ բան է հա­վաս­տի հայտ­նի, բա­ցի նրա­նից, որ ֆելդ­մար­շալ Խաֆ­թա­րի օ­դա­չու­ներն իս­կա­պես զանգ­վա­ծա­յին հար­ված­ներ են հասց­րել թուր­քե­րին ու թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րին՝ ինչ­պես մա­յի­սի 21-ին խոս­տա­ցել էր Սակ­րա Ջա­րու­շին։ Տե­ղի աղ­բյուր­նե­րը վկա­յում են, որ այդ հար­ված­նե­րը ցա­վա­գին են ե­ղել թուր­քե­րի հա­մար. և՛ նրանք, և՛ ա­հա­բե­կիչ­նե­րը բազ­մա­թիվ զո­հեր ու տեխ­նի­կա­յի կո­րուստ­ներ են ու­նե­ցել։ Բայց, դա­տե­լով ըստ ա­մե­նայ­նի, դրա­նով Լի­բիա­յի և Թուր­քիա­յի հա­մար ա­մեն ինչ չի վեր­ջա­նա։ Այն­պես որ, սպաս­վում են ԼԱԲ-ի ա­վիա­ցիա­յի նոր հար­ված­ներ, ինչ­պես նաև ֆելդ­մար­շալ Խաֆ­թա­րի զոր­քե­րին նրա դաշ­նա­կից­նե­րի կող­մից օգ­նու­թյան մա­սին նոր փաս­տեր։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 11633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ