«Այս պատգամավորներին, ովքեր այստեղ են գտնվում, օրինակ` Գալուստ Սահակյանին կամ Հովիկ Աբրահամյանին, աշխատավարձ պետք չէ ընդհանրապես տալ: Ներողություն այս բառի համար, ոհմակը, որ գալիս է և մեկը մյուսի տեղը քվեարկում է... պետք չէ նրանց աշխատավարձ տալ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ պատգամավորներից շատերը իրենց աշխատավարձի հույսին չեն:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամայնի մոտ խորհրդակցության ժամանակ մամուլում հայտնված իր և Լևոն Զուրաբյանի խոսակցության սղագրությանը, Փաոստանջյանը հակիրճ արձագանքեց. «Դիմեք Հովիկին ու Լյովիկին»: Ըստ պատգամավորի, հավանաբար Հովիկ Աբրահամյանի սենյակում կա մեկը, ով գաղտնի սղագրում է խոսակցությունները:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ