-
05.02.2014|
16:05
Այսօր ԱԺ մեծամասնությունն ընդառաջ չգնաց չորս խմբակցությունների ներկայացրած «գազային» համաձայնագրի ստեղծման առաջարկին և 58 դեմով մերժեց: Ընդդիմադիրները և այլընտրանքը միասին կողմ ապահովեցին 45 ձայնով:
-
04.02.2014|
17:35
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ամեն մի այցը ԱԺ լրագրողների համար վերածվում է իրադարձության, և նրանք հնարավորինս ամեն ջանք գործադրում են՝ ԲՀԿ ղեկավարից մեկ-երկու խոսք կորզելու համար: Իհարկե, հնչում են կուսակցությանը վերաբերող ավանդական հարցեր, և Գագիկ Ծառուկյանն էլ խոստանում է մնալ ընդմիշտ ԲՀԿ-ի նախագահը:
-
04.02.2014|
17:32
Այսօր ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը կառավարության մեջ բարի պաշտոնյա էր գտել, ի դեմս ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի: Հարց տալուց առաջ պատգամավորը նշեց. «Դուք էլ ինձ պես օպտիմիստ եք ու շատ բարի: Անմիջապես երևում է: Բայց դա աշխատանքում խանգարում է»: Համարյա ֆրունզիկավարի` «У тебя добрые глаза, помоги, друг»:
-
04.02.2014|
16:21
Ազգային ժողովի այս նստաշրջանի սկզբում մի քանի ուշագրավ «նորամուծություններ» եղան: Նախ՝ խորհրդարանում ավելացավ տեսախցիկների թիվը, հետո էլ այսօր պարզվեց, որ պատգամավորների օգնականները չեն կարող շենք մուտք գործել, քանի որ նրանց անցագրերի վրա աշխատակազմի նախկին ղեկավարի ստորագրությունն է: Իրավիճակը, բարեբախտաբար, շտկվեց և ամեն ինչ որակվեց իբր չիմացություն:
-
04.02.2014|
15:16
Այսօր ԱԺ-ն շարունակեց խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու հարցը, և ընդդիմադիրները ելույթների սկզբում նախ անդրադարձան ՀՀԿ-ից հնչող այն տեսակետին, թե ինչու նախապես դա իրենց հետ չի քննարկվել: Ռուբեն Հակոբյանը մեծամասնությանը հիշեցրեց երեկվա հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը և նկատեց, որ եթե ՀՀԿ-ն այդպես է մտածում, թող նույն կերպ նաև ինքը վարվի:
-
04.02.2014|
15:13
Այլընտրանքն այսօր ընդդիմությունից ավելի ընդդիմադիր էր և կառավարությանը ոչ մի կերպ չխնայեց, քարը քարին չթողեց:
-
04.02.2014|
00:18
Երեկ ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի ձևավորման շուրջ առաջացած տարաձայնությունների առաջին մեղավորը ՀՀԿ-ն էր, որը ԱԺ կանոնակարգը չկարողացավ ճիշտ կիրառել։ Հաջորդ սխալն էլ թույլ տվեց ընդդիմությունը, վերստին չկատարելով կանոնակարգով իրեն վերապահված քայլերը՝ ՀՀԿ-ի միահեծան որոշումը վիժեցնելու համար։
-
04.02.2014|
00:08
Դավիթ Հարությունյանի գործուն աջակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին իր «դուռը» բերելու հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական նախաձեռնությամբ Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել ԱԺ խամրած դերակատարությունը:
-
03.02.2014|
14:59
Չնայած ընդդիմադիրների համառ ջանքերին, ՀՀԿ-ն կարողացավ իր ուզած ձևով կազմավորել հաշվիչ հանձնաժողովը: Բոլոր ընդդիմադիրները գումարած ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: Երբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ նշեց, որ չեն մասնակցի, Աբրահամյանն էլ չդիմացավ.
-
03.02.2014|
13:56
Այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկին «աշխատանքի» էր եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով լրագրողների հարցերին պատասխանելուց հրաժարվեց` պատճառաբանելով, որ առաջիկա ԲՀԿ համագումարում բոլոր հարցերի պատասխանները կտա:
Իսկ նիստի սկիզբը ընդդիմադիրների շնորհիվ բավականին բուռն եղավ: Նախ «Ժառանգությունը» որոշել է խմբակցության ղեկավար նորից ընտրել Ռուբեն Հակոբյանին, իսկ քարտուղար է մնացել կրկին Թևան Պողոսյանը: