ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆեյք հաղթանակ

Ֆեյք հաղթանակ
20.10.2023 | 17:01

Այո մենք ևս հաղթանակած ենք եղել և մեզ պահել ենք զուսպ:

Մեր ղեկավարներից և ոչ ոք չքայլեց Ադրբեջանի դրոշի վրայով, ոչ ոք չծաղրեց ադրբեջանցիներին ։

Հաղթանակն էլ պարտությունն էլ պետք է արժանապատիվ ընդունել և տանել:

Հաղթանակի դեպքում պետք է լինես հպարտ, համեստ և զուսպ, ինչը չարեց և չէր կարող անել թեթեւաբարո ալիևը, քանի որ ինքն էլ գիտի, որ այս հաղթանակը ֆեյք էր և այն չի կարող ունենալ երկար կյանք:

Պարտվողն էլ պետք է արժանապատվություն ունենա, իր մեջ ուժ գտնի և հեռանա, դաշտը թողնելով իրենից խելացի և բանիմաց մարդկանց:

Այս պատերազմում ոչ մի կողմն էլ չկարողացավ արժանապատվորեն տանել, թե հաղթանակը և թե պարտությունը:

Մենք դեռ ունենալու ենք արժանապատիվ հաղթանակներ, մենք դա տեսնելու ենք, մենք դա անելու ենք...

Համբարձում ՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Մեկնաբանություններ