Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ո՞վ կմասնակցի կոկորդիլոսագետի խաշ ուտելու արարողությանը և քանի՞ աման խաշ արժի Տիգրանաշենը

Ո՞վ կմասնակցի կոկորդիլոսագետի խաշ ուտելու արարողությանը և քանի՞ աման խաշ արժի Տիգրանաշենը
23.05.2023 | 22:18

Շատ հավանական է, որ Տիգրանաշենը (Քյարքին) «փոխանակվի»... մի քանի աման խաշի հետ:

2021 թ. հունվարի 4-ին ճանաչված կոկորդիլոսագետ Գարիկն ասաց, որ «Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում», իսկ «Տիգրանաշենը (Քյարքին) «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու»:

Երեկ Փաշինյան Նիկոլը հերթական անգամ հայտարարեց, որ պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի 86,6 հազ. քառ. կմ տարածքային ամբողջականությունը:

Հարց է առաջանում՝ ո՞վ կմասնակցի կոկորդիլոսագետի խաշ ուտելու արարողությանը և քանի՞ աման խաշ արժի Տիգրանաշենը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ. Գ. Որպես ասվածի ու հարցադրման իրազեկում`Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 04.01.2021-ին ՖԲ իր էջում գրել էր. «Ցավի ու կորստի քաղաքական կապիտալիզացիայի շրջանակներում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հիմարությունն է բստրել, հիմա էլ պնդում է, թե Քյարքին տալիս են, Սյունիք գնալ չի լինելու։

Իհարկե, մարդկանց ամենօրյա ռեժիմով խաբելու, վախի ու տեռորի մթնոլորտում պահելու համար Բագրատյանն ու մնացած 16-ը ոչնչի, անգամ բացահայտ ստի առաջ կանգ չեն առել և կանգ չեն առնելու, բայց ես վստահ եմ, որ նրանց գործողությունները ինչպես հարկն է գնահատում են մեր քաղաքացիները։

Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում։

Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու։

Չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժե գնալ»:

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ