ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սառը ուղեղով ու առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում. Արտակ Զաքարյան

Սառը ուղեղով ու առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում. Արտակ Զաքարյան
25.07.2022 | 07:21

Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել: Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամ ասել են. «Հայերի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:


Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտությունների պատճառը եղել է ներքին պառակտվածությունը: Այսօր արդեն պետք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնություններին ու միավորվել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ: Որովհետև ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթություններով է հնարավոր գտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, Արցախի Հանրապետության անվտանգությունն ու երկարակեցությունն ապահովելու, ինչպես նաև հայության գոյաբանական և ինքնության հարցերի լուծումը:


Սա հայտնություն չէ, այլ պատմական տխուր ճշմարտություն:
Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան: Այսօր էլ հետևողականորեն թուլացվում է Հայաստանի անվտանգությունը, ինչը սպառնալիք է բոլոր հայերի համար: Ոչ մի կապ չունի՝ նիկոլից խաբված ընտրո՞ղ ես ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր: Միևնույն է, հավասարապես տուժելու ենք բոլորս: Զոհվելու, ունեցվածք ու կեցավայր են կորցնելու և՛ «նիկոլականները», և՛ անտարբերները, և՛ ընդդիմադիրները: Ցավոք, այդպիսի իրավիճակ են ստեղծել այսօրվա կապիտուլյացված իշխանությունները: Այդ պատճառով են նրանք մեղադրվում դավաճանության ու Հայրենիքն անընդհատ վտանգի ենթարկելու մեջ:
Սառը ուղեղով և առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում: Չարդարացված էմոցիաները նույնքան վտանգավոր են, որքան՝ միմյանց դեմ գործելու նեղ խմբային շահերը:


Անցյալի դեմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդ կերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը և վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ոչ անցյալի թերությունները պետք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգությունը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապես ապագայի մասին: Մտածել ու գործել է պետք բացառապես միավորված` դուրս մղելով մեր մեջ եղած ատելությունը, պառակտումներն ու դրանց հեղինակներին:
Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղան մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել:


Քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Այն պետք է վերցնել դավաճանների ու նրանց շրջապատող տգետների ձեռքից և վերադարձնել իրական քաղաքական գործիչներին: Եվ կտեսնենք, որ միասնականության, քաղաքական առողջ մտքի, իսկական հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:
Վաղը, մյուս օրը Հայաստանն ու Արցախը չեն ունենա այնպիսի` նույնիսկ ամենածանր խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնականություն, ազգային համերաշխություն, ինչպես նաև նվիրյալ, բանիմաց ու հեռատես ազգային իշխանություններ:

Դիտվել է՝ 9696

Մեկնաբանություններ