Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Թվերով ու թղթերով ամեն ինչ կարգին է. Վահե Գրիգորյան

Թվերով ու թղթերով ամեն ինչ կարգին է. Վահե Գրիգորյան
30.04.2023 | 19:03

Արմենը երեկ աշխատանքի էր, ու թեև օրը շաբաթ էր, բայց երկրորդ աշխատանքից էր վերադառնում` երկրորդ չգրանցված. դե, տուն է պահում, այլ ելք չկա, ցածր աշխատավարձերով ու բարձր տոկոսադրույքներով բանկեր ունեցող երկրի քաղաքացի է:

Ապրում է սահմանամերձ քաղաքում` Երևանում. Հայաստանը չափազանց փոքր է, որպեսզի ինչ-որ մի բնակավայր սահմանամերձ չհամարվի. երկրի մի ծայրից մյուսը երկու ժամում կարելի է հասնել, հետևաբար տուն վերադառնալիս միշտ վախենում է, որ ահավասիկ թշնամու զորքերը մի օր իրեն էլ կզրկեն ամենից. այն ամենից, ինչի բուն արժեքի չափ միայն տոկոսադրույք է վճարում բանկերին, որպեսզի բանկիրների ու բանկի լոբբինգով զբաղվող քաղաքական գործիքների` կաթը դեռ շուրթերին չչորացած լակոտները ավելի լավ ապրեն ու ավելի բարձր միացնեն մեքենայի երաժշտությունը. երևի միայն այդկերպ երաժշտության ելևէջները մի կերպ խլացնեն նրանց հղփացած հոգու բղավոցները:

Հոգնած էր Արմենն ու նաև սոված, հետևաբար որոշեց մի բան ուտել հենց տունդարձի ճանապարհին, որպեսզի շաքարային դիաբետն իր մասին հիշեցնել չտա, բայց իր մոտ եղած գումարն այլևս չբավարարեց. առաջ հերիքում էր, իսկ այժմ` ոչ. դե, բայց նվազագույն աշխատավարձը 68000 դրամից 80000 դրամ է դարձել, ուղղակի ապրանքները մի քանի անգամ են թանկացել, հետևաբար, փաստացի սկսել է ավելի քիչ աշխատավարձ ստանալ, բայց դե թվերով ու թղթերով ամեն ինչ կարգին է:Այդպես էլ ոչինչ չգնելով՝ կանգառում լուռ սպասում էր տրանսպորտին, որի գալը գալիք տանջանքների անտարակույս առհավատչյան էր:

Թեև ժամը գիշերային էր, բայց այս քաղաքում շատ Արմեններ կան` Աշոտ, Արսեն, Վահրամ, Վազգեն, Կարեն, Գևորգ ու այլ անուններով, որոնց թիվը թեև վստահ գերազանցում է 23-ը, բայց տրանսպորտի վարորդը 100 անձի 23-տեղանոց երթուղայինում տեղավորելու աշխարհի եռակի չեմպիոն էր. մի խոսքով, Արմենը մի կերպ տեղ հասավ` ճանապարհին կքվելով ու շախմատային ձիու քայլերը իր կամքից անկախ բեմադրելով:

Բարձրացավ տուն: Տանը բոլորն արդեն քնած էին, բայց ճաշասենյակում միացված էր հեռուստացույցը, ուր երկրի ղեկավարը պնդում էր, որ անվստահության տարրական երաշխիքներ չունեցող, բանկերի տոկոսներին շղթայված, ցածր աշխատավարձ ստացող ու բարոյազուրկ տրանսպորտից օգտվող Արմենը պետք է հպարտ լինի, հպարտ...

Չդիմացավ Արմենը, ավելի ճիշտ` նրա հպարտությունը. ջրի համար նախատեսված բաժակը հպարտորեն, բայց ոչ նպատակային նշանակությամբ օգտագործեց` իր կամքից անկախ կոտրելով հնամաշ հեռուստացույցի էկրանը:

Դիտվել է՝ 6548

Մեկնաբանություններ