ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

“Ոսկե ծիրանի” հոգևոր մրցանակը

“Ոսկե ծիրանի” հոգևոր մրցանակը
13.07.2012 | 11:55

Համաշխարհային կինոյի 100 լավագույն ռեժիսորներից մեկին` Ալեքսանդր Սոկուրովին, շնորհվեց Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում բերած նշանակալի ավանդի համար: Մրցանակը «Ոսկե ծիրան» կիոփառատոնի կենսագրության մեջ հանձնվում էր առաջին, բայց ոչ վերջին անգամ: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում: Արարողակարգը նախագահում էր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը, ով իր ձեռամբ հանձնեց «Եղիցի լույսը» աշխարհահռչակ ռեժիսորին: Մայր աթոռի հարկի ներքո հավաքվածներին և Ա. Սոկուրովին ողջունեցին ու նրա վաստակն իրենց խոսքում արժևորեցին Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Հոգևոր այրերին, փառատոնի կազմակերպիչներին և հյուրերին իր անթաքույց հուզմունքն ու երախտագիտությունը հայտնեց Ալեքսնդր Սոկուրովը: Էջմիածնից վերադառնալուց հետո նա «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում ունեցավ հայ կինոհանդիսատեսի հետ` իր «Ֆաուստ» ֆիլմի ցուցադրությունից առաջ: Սոկուրովը ներկայացրեց իր քառապատումը («Ցուլ», «Արև», «Մողոք», «Ֆաուստ») ստեղծելու շարժառիթներն ու ընթացքը, խոսեց գրականության` որպես արվեստեների մեջ բարձրագույնի անզուգական դերի մասին: «Կա մարդկությունը, կա մշակույթը, կան ինչ-ինչ նշանակալից արժեքներ, որոնք ընդունում ենք բոլորս` մեծ և փոքր ազգերը, և պիտի կանգնենք այդ հիմքի վրա»,- մասնավորապես ասաց փառատոնի հարգարժան հյուրը:
Թեև ֆիլմի ցուցադրությունը զերծ չմնաց տեխնիկական տհաճ անակնակալներից, այնուամենայնիվ, կինոն իսկապես սիրող և գնահատող մարդիկ, վստահ ենք, վայելեցին մեծ արվեստի հետ շփման անօրինակ հաճույքը:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ