ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել

«Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել
02.09.2024 | 10:29

Ո՞վ էր կասկածում, որ Արցախի անկախության օրվան ընդառաջ հենց արցախցիները պետք է մեղավոր ճանաչվեին: Դեռ սեպտեմբերյան դեպքերին հաջորդող օրերին եմ հրապարակավ ասել, որ պետք է գոնե քաղաքական համալիր գնահատական տրվի այդ մեծագույն ողբերգությանը: ՈՒ՞մ համար պարզ չէր, որ, այսպես կոչված, «Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին» հրամանագիր կոչվածը սոսկ պարտադրված թղթի կտոր է եղել: Իսկ բռնագաղթած արցախցիները չէին արձագանքում, շթոփված էին, առավելապես ներքաշված էին կենցաղային խնդիրների ու, զուգահեռ, ծանր վշտի մեջ: Շատերն արդարանում էին, թե չեն ուզում խոչընդոտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձին:

Վերջին հարյուրամյակի պատմությունը ցույց է տվել, որ Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին մենք օտար ենք համարել, անխնա պիտակավորել վիրավորական էպիտետներով:

Իսկ Արցախի (և ոչ միայն) անկախությունը այլևս երազ է, իսկ որպեսզի այն վերածնվի, պետք է համբերատար, սթափ մտածել ու գործել, առանց պաթոսի, բայց և առանց կեղծ իբր իրատեսության:

Հ.Գ. Անկախությունը, ինքնիշխանությունը չի կարելի նույնականացնել մեկուսացման հետ. ամենահզոր պետություններն անգամ ձգտում են ունենալ հուսալի դաշնակիցներ, գիտակցելով, որ դա է գոյատևման միակ ճանապարհը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 7808

Մեկնաբանություններ