38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԳՐՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՈՒ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԱՄԱՐ»

«ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԳՐՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՈՒ ՀԱՅ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԱՄԱՐ»
17.01.2012 | 00:00

Գրող, երգիծաբան ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նոր գիրք է գրում, որը, եթե ամեն ինչ լավ լինի, առաջինը կհրատարակվի Սանկտ Պետերբուրգում, հետո` Ֆրանսիայում: Գիրքը հայ ընթերցողին կհասնի ռուսերեն, մոտ 1000 օրինակով: «Ես այլևս չեմ գրում հայերեն ու հայ ընթերցողի համար: Մեզ մոտ քչերն են կարդում, իսկ քչերը ռուսերեն էլ կկարդան,- ասում է Վահրամ Սահակյանը:- Ինձ չի հետաքրքրում այն մարդը, որը 21-րդ դարում գոնե երկրորդ լեզու` ռուսերեն կամ անգլերեն, չգիտի: Գիրքը մեր իրականության մասին է: Բայց կհետաքրքրի և՛ իտալացուն, և՛ իսպանացուն: Այստեղ շուկա էլ չկա, ո՞ւմ համար գրեմ: Թող 5000 հոգի պատվեր տան, որ ուզում են կարդալ: 1000 հոգու համար հայերեն գիրք չեմ տպագրելու: Դուք պատկերացրեք, ես պետք է 8 ամիս նստեմ գիրք գրելու, ընդ որում, 8 ամիս պետք է սոված նստեմ, որովհետև չեմ կարող երկու-երեք գործ անել կամ սերիալում խաղալ, հետո հրատարակել, դա էլ է ծախս, հետո պիտի 3 տարում 1000 հոգի գնի, որ մի 30 հազար հոգի կարդա: Առաջին գիրքս վաճառվեց 7 հազար օրինակ` երկու-երեք տարում, բայց դա չի նշանակում, թե երկրորդ գիրքն ավելի վատն էր: Գիտե՞ք ինչ եղավ. նույն քանակով կարդում են մարդիկ, բայց ձևը գտել են` փոխանցելով: Բոլորը գիտեն «Marlboro lights» որտեղ գնել, բայց, չգիտես ինչու, ոչ ոք չգիտի, թե որտեղ է վաճառվում գիրքը»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. -Վահրամ Սահակյանի հետ հարցազրույցը` առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ