Հրապարակի ու ողջ մայրաքաղաքի լույսերից, ոստիկանապատ տոնածառից պլշած, հիացած ու հոտային հրճվանք ապրողներին ասեմ, որ Երևանը երբեք այսքան անճաշակ, գեղցու մակարդակի, թրքաոճ զարդարանք չի ունեցել։
ԵՊՀ ուսանողների ակցիան Ռուսաստանի դեսպանատան մոտ և հատկապես դեսպանատանը հանձնած նամակի բովանդակությունը ցույց են տալիս, որ պատմություն առարկան լուրջ շտկման կարիք ունի, քանի որ պատմության չիմացությունը պետությունների և ժողովուրդների վերացման պատճառ կարող է դառնալ։
Պատուհանիս դեմ ՌԻՈ մոլն է։ Ամեն տարվա պես, բակում տոնածառ են տեղադրել։ Այսօր, այսպես ասած, բացումն է։ Երաժշտություն է հնչում՝ ռիթմիկ, անկեղծ ասած, նաև գեղեցիկ երգեր են՝ հայերեն, անգլերեն...
Երբ քրդերը, եզդիները կամ, ասենք, բելուջները ՄԱԿ-ի գրասենյակների ու տարբեր դեսպանատների դիմաց ցույցեր են կազմակերպում, ես դա հասկանում եմ: Պետություն չունեցող ժողովուրդների համար միջազգային հանրության ուշադրությունն իրենց խնդիրների վրա հրավիրելու համար այլ տարբերակներ չունեն: