24.07.2020|
01:12
Անցյալ դարի 70-ական թվականները հեռուստատեսության, մասնավորապես հեռուստաթատրոնի ոսկեդարն էին։ Ամեն երկուշաբթի որևէ պրեմիերա էր, և այդ ներկայացումներում զբաղված էին լավագույն դերասանները տարբեր թատրոններից։ Արծրուն Մանուկյանը հեռուստաներկայացումներին շատ հաճախ էր մասնակցում։ Նրան հեռուստադիտողը սիրում էր, նրան սիրում էին հեռուստառեժիսորները։