02.10.2020|
00:18
Մեղրիում, Ագարակում, Շվանիձորում, Լեհվազում, Վարդանիձորում,Կարճևանում, այլուր ով գեթ մի խնդրով առնչվել, զրուցել էր ջահել զինկոմի հետ, միշտ հիշելու, մտապահելու էր նրա բարի, ժպտուն աչքերը, այրական հմայքը։ Երբ մեղրեցիները լսեցին Կարեն Աֆոյանի զոհվելու լուրը՝ կարկամեցին... Որպես հարգանքի, մեծարումի նշան՝ նրա լուսանկարը փակցրին տան ամենաաչքի զարնող տեղում, վարորդները՝ ավտոմեքենայի խցիկում, որպեսզի միշտ զգան արդարամիտ, խիզախ հայորդու ներկայությունը։