38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեծ Բրիտանիան վճռել էր, որ այդ տարածքները պետք է միացվեին Ադրբեջանին

Մեծ Բրիտանիան վճռել էր, որ այդ տարածքները պետք է միացվեին Ադրբեջանին
07.04.2023 | 19:21

1918 -ի սեպտեմբերի 26-ին թուրքերը մտան Շուշի։ Նոյեմբերին Անդրանիկն իր զորախմբով շարժվեց դեպի Շուշի օգնելու ու հասավ Ավդալլար գյուղը` Շուշիից մի փոքր հեռու։ Այդ ժամանակ անգլիացի գեներալ Թոմսոնից նամակ եկավ, որով հրահանգվեց Անդրանիկին դադարեցնել ռազմական գործողությունները։ Անդրանիկը պետք է կանգնեցներ հարձակումը և հեռանար, քանի որ Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը իբր որոշվելու էր Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։ Անդրանիկն իր ուժերով հետ քաշվեց Զանգեզուր, ինչից հետո թուրքերը սկսեցին գրոհել Լեռնային Ղարաբաղի գյուղերը։

Մեծ Բրիտանիան վճռել էր, որ այդ տարածքները պետք է միացվեին Ադրբեջանին։ 1919 թվականի հունվարի 15-ին, անգլիացի գեներալ Թոմսոնի հավանությամբ, Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգապետ նշանակեց Խոսրով բեգ Սուլթանովը, որը հայատյացի համբավ էր վայելում։

1919-ի փետրվարի վերջին Շուշի եկան անգլիացի 400 զինվորականներ՝ մայոր Մաք Մեզենի գլխավորությամբ, որը փորձում էր համոզել հայերին ընդունել Ադրբեջանի իշխանությունը։ Նույնը Մեծ Բրիտանիան փորձում էր անել Բաքվի անգլիական զորքերի հրամանատար Շատելվորտի միջոցով և պարտադրել Ադրբեջանի իշխանությունը Լեռնային Ղարաբաղի հայերին։

Անգլիացիները փորձում էին համոզել, որպեսզի Արցախն ու Զանգեզուրը ենթարկվեն Ադրբեջանին։

Անգլիացիների կողմից նշանակված Ղարաբաղ-Զանգեզուրի նահանգապետ Սուլթանովը, քաղաքական և ռազմական օժանդակություն ստանալով անգլիացիներից, սկսեց պատրաստվել զենքի ուժով հայերի դիմադրությունը կոտրելուն։

1919 թվականին հունիսի 5-ին անգլիացի զինվորականների աչքի առաջ թուրքերը Շուշիից մի փոքր հեռու գտնվող հայկական գյուղերից մեկում սպանեցին մոտ 100 մարդու։ Կոտորածներ տեղի ունեցան Արցախի այլ մասերում ևս։ Սուլթանովը կոտորեց 600-ից ավելի կնոջ և երեխաների։

Դեկտեմբերի 30-ին անգլիացի գեներալ Թոմսոնը Բաքվում հայտարարեց, որ իր կառավարությունը Արցախի և Զանգեզուրի հարցում կանգնած է Ադրբեջանի կողքին։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3609

Մեկնաբանություններ