Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թ­յու­նը՝ կա­րի ար­տադ­րա­մաս

Զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թ­յու­նը՝ կա­րի ար­տադ­րա­մաս
10.11.2020 | 01:20

Հա­մա­վա­րա­կի օ­րե­րին, երբ մի փոքր մեղ­մա­ցան սա­հա­մա­նա­փա­կում­նե­րը, զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րը փոր­ձում էին պահ­պա­նել բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյունն ու կա­պը զբո­սաշր­ջու­թյան սի­րա­հար­նե­րի հետ։ Պա­տե­րազ­մը փա­կեց բո­լոր դռ­նե­րը։ Թերևս՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես։ Սա­կայն նոր մար­տահ­րա­վեր­նե­րը նոր մտահ­ղա­ցում­նե­րի ա­ռիթ դար­ձան։ Զբո­սաշր­ջա­յին ա­ռա­ջա­տար ըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կը՝ One Way Tour-ը, պա­տե­րազ­մի օ­րե­րին դար­ձավ կա­րի ար­տադ­րա­մաս։ Այս օ­րե­րին զբո­սաշր­ջա­յին ըն­կե­րու­թյան գրա­սե­նյա­կում կա­մա­վոր­նե­րը ա­ռաջ­նագ­ծի մար­տիկ­նե­րի հա­մար անձրևա­նոց­ներ ու գլ­խարկ­ներ են կա­րում։


Կա­մա­վոր­նե­րին ուղ­ղոր­դում են նա­խա­ձեռ­նու­թյա­նը միա­ցած հմուտ դեր­ձակ­նե­րը։ Ըն­կե­րու­թյան տնօ­րեն ՄԱ­ԹԵ­ՎՈՍ ԲԱՐ­ՍԵ­ՂՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ կա­մա­վոր­նե­րը հեշ­տու­թյամբ սո­վո­րում են և բա­վա­կան լավ ար­դյունք­ներ գրան­ցում։
Հար­ցին, թե ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ա­ռաջ­նա­գիծ ու­ղարկ­վող տե­սա­կա­նու ընտ­րու­թյու­նը, ըն­կե­րու­թյան տնօ­րե­նը պա­տաս­խա­նեց, որ այդ­պի­սին է նախ­նա­կան պատ­վե­րը, հե­տա­գա­յում փոր­ձե­լու են կա­րել նաև զին­վո­րա­կան ժի­լետ­ներ, գու­ցե նաև ձեռ­նոց­ներ։


Կա­րի ար­տադ­րա­մա­սը աշ­խա­տում է շա­բա­թը 6 օր, ժա­մը 11-20-ը, ե­րեք ժա­մը մեկ հեր­թա­փոխ է նա­խա­տես­ված, սա­կայն կա­մա­վոր­նե­րը հա­ճախ սահ­ման­ված ժա­մից ա­վե­լի են աշ­խա­տում։
Այն­քան սպաս­ված խա­ղա­ղու­թյան հաս­տա­տու­մից հե­տո One Way Tour-ը վեր­սկ­սե­լու է իր նախ­նա­կան գոր­ծու­նեու­թյու­նը. չեն ու­զում, որ զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում ի­րենց ներդ­րած ջան­քե­րը ջուրն ընկ­նեն։


Դե­պի Ար­ցախ զբո­սայ­ցե­րից էլ խո­սե­ցինք։ Մաթևոս Բար­սե­ղյանն ա­սաց, որ հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում, երբ թույ­լատր­վեց այ­ցը Ար­ցախ, ա­ռա­ջին­նե­րից մեկն էին, որ խմ­բեր տա­րան այդ ուղ­ղու­թյամբ։ Իսկ ան­ցյալ տա­րի դե­պի Ար­ցախ ա­մե­նա­շատ տու­րեր կազ­մա­կեր­պած ըն­կե­րու­թյուն­նե­րից են ե­ղել, 3000-ից ա­վե­լի զբո­սաշր­ջի­կի են ու­ղեկ­ցել Ար­ցախ։


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 11500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ