Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Զո­րաց փառ­քի ձո­ներ­գիչ­նե­րը

Զո­րաց փառ­քի ձո­ներ­գիչ­նե­րը
02.10.2020 | 01:31

«Մի քա­նի տա­րի անց, ի­մա­նա­լով, որ Երևան է ժա­մա­նե­լու մար­շալ Բաղ­րա­մյա­նը, Սա­րյա­նը նույ­նան­ման, բայց չա­փով ա­վե­լի մեծ մի բնան­կար է վրձ­նում։ Այդ գոր­ծը նվեր ստա­նա­լով` Բաղ­րա­մյա­նը զար­մա­նում է Ա­րա­րա­տի շրջ­ված դիր­քով։ Սա­րյա­նը շտա­պում է բա­ցատ­րել. «Դիտ­մամբ եմ ա­րել, որ­պես­զի ինձ օգ­նես Ա­րա­րա­տը նկա­րե­լու հա­կա­ռակ կող­մից...»։ Մար­շա­լը ժպ­տա­լով ըմ­բռ­նել է նկար­չի ակ­նար­կը»։

Շա­հեն ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
«Նկա­րա­հա­վա­քի պատ­մու­թյուն­ներ»

ԱՆ­ԿԱ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՄՈՒ­ՆԵ­ՏԻԿ­ՆԵ­ՐԸ


2011-ին նկա­րիչ ՍԱՄ­ՎԵԼ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ կեր­տեց մի փայ­լուն գրա­ֆի­կա­կան գործ` «Ան­կա­խու­թյան մու­նե­տիկ», ո­րը նվիր­ված էր ՀՀԿ հիմ­նա­դիր նա­խա­գահ, վա­ղա­մե­ռիկ Ա­շոտ Նա­վա­սար­դյա­նին։ Տիար Սամ­վե­լը «Ան­կա­խու­թյան բա­նակ» ռազ­մա­կան միա­վոր­ման մար­տիկ էր, մաս­նակ­ցե­լով մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ծանր վի­րա­վոր­վել ու վե­րա­դար­ձել էր խա­ղաղ աշ­խա­տան­քի։ Նրան ճա­նա­չում եմ մո­տի­կից. աս­պե­տա­կան խառն­ված­քի տեր, փայ­լուն ըն­կեր, ժա­մա­նա­կին նաև բո­հե­մի աջթևա­յին, այ­սօր ստեղ­ծա­գոր­ծում և դա­սա­վան­դում է ար­կի բե­կոր­նե­րը մեջ­քում ամ­բա­րած։ Նա նկա­րեց իր հրա­մա­նա­տա­րին, ան­կա­խու­թյան մու­նե­տիկ, «Ան­կա­խու­թյան բա­նա­կի» հրա­մա­նա­տար Ա­շոտ Նա­վա­սար­դյա­նին ծառս ե­ղած նժույ­գի կեր­պա­րում։ Նա­վա­սար­դյանն ընդ­հա­տա­կյա պայ­քա­րի ջա­հա­կիր­նե­րից էր, երկ­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կազ­մա­կեր­պիչ-հրա­մա­նա­տար­նե­րից մե­կը, և ե­րիցս ափ­սոս, որ այդ զար­մա­նա­լի աս­կետն ու աս­պետն իր ե­րա­զան­քի եր­կիր Եր­րորդ Հան­րա­պե­տու­թյան կա­ռուց­ման տա­րի­նե­րին շեղ­վեց դե­պի Տա­ճար տա­նող ճա­նա­պար­հից և դար­ձավ խառ­նի­ճա­ղանջ քա­ղա­քա­կան խար­դա­վանք­նե­րի զո­հը։ Բայց խն­կար­կե­լի է նրա ա­նունն այ­սօր, այս վճ­ռա­բեկ օ­րե­րում, քա­նի որ նա խոր­հր­դա­յին ընդ­հա­տա­կի աս­կետն էր և երկ­րի պաշտ­պա­նու­թյան աս­պե­տը։

Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը 1988-ին Մով­սես Գոր­գի­սյա­նի հետ մաս­նակ­ցում է «Հայ­րե­նիք» ամ­սագ­րի հրա­տա­րակ­մա­նը։ Այ­նու­հետև զո­րագր­վում է երկ­րի պաշտ­պա­նու­թյա­նը։ 1992-ին նա Ե­րաս­խա­վա­նի ճա­կա­տա­մար­տի ա­ռա­ջին դիր­քե­րում էր։ Այ­նու­հետև «Ան­կա­խու­թյան բա­նա­կի» կազ­մում մաս­նակ­ցում է Կոռ­նի­ձոր և Տեղ գյու­ղե­րի, նաև Կա­պան քա­ղա­քի մոտ մղ­ված ճա­կա­տա­մար­տե­րին։
Արևշա­տու­թյուն քեզ, իմ պատ­վա­կան ըն­կեր։


ՎՐ­ՁԻՆՆ ՈՒ ՄՈՒՐ­ՃԸ ՈՐ­ՊԵՍ ԿՐԱ­ԿՈՑ
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի թե­մա­յով մեր նկա­րիչ­նե­րը շատ են աշ­խա­տել։ Բազ­մա­թիվ են կտավ­նե­րին ու քան­դակ­նե­րը` նվիր­ված երկ­րի պաշտ­պա­նու­թյա­նը։ Բայց կար­ծում եմ, որ ար­ժե հա­տուկ նշել մի քա­նի ա­զա­տա­մար­տիկ նկար­չի ա­նուն և նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, քա­նի որ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մաս­նա­կից ար­վես­տա­գե­տի ա­րար­ման խոր­քում ան­մի­ջա­կան ապ­րումն է, կորս­տյան ցավն ու ան­վե­րա­պահ հաղ­թա­նա­կի հա­վա­տը։
Գե­ղան­կա­րիչ ՍԵՐԳԵՅ Ա­ՌՈՒՍ­ՏԱ­ՄՅԱ­ՆԸ «Ա­մա­րաս» կա­մա­վո­րա­կան ջո­կա­տի և ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի կազ­մում մաս­նակ­ցել է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ա­զա­տագր­ման հա­մար մղ­վող մար­տե­րին։ Նա Հա­մազ­գա­յին շարժ­մանն ու ա­զա­տա­մար­տին է նվի­րել «Մայ­րու­թյուն», «Հա­յեր միա­ցեք» և այլ կտավ­ներ։


ԴՈ­ՐԵՆՑ ՍԱՀԱԿՅԱ­ՆԸ գե­ղան­կա­րիչ էր և քան­դա­կա­գործ։ 1988-94-ին «Ան­կա­խու­թյան բա­նա­կի» մար­տիկ էր, մաս­նակ­ցել է բազ­մա­թիվ մար­տե­րի ՀՀ-ում և Ար­ցա­խում, եր­կու ան­գամ վի­րա­վո­րել, ա­պա­քին­վել և վե­րա­դար­ձել է մար­տի դաշտ։ (Նրա մար­մի­նը տն­քում էր ցա­վից, տե­սո­ղու­թյու­նը գրե­թե կորց­րել էր, սա­կայն հո­գին դեռ Ար­ցա­խի լեռ­նե­րում էր)։ Դո­րեն­ցը ստեղ­ծել է «Ադ­մի­րալ Հ. Ի­սա­կով», «Ա­զա­տու­թյան զին­վո­րը», «Մոն­թե Մել­քո­նյան», «Ա­զա­տա­մար­տիկ» քան­դակ­նե­րը և «Եր­դում» խճան­կա­րը։


Քան­դա­կա­գործ ՀՈՎՀԱՆ­ՆԵՍ (ՕՆԻԿ) ՄՈՒՐԱԴՅԱ­ՆԸ մաս­նակ­ցել է ՀՀ սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի մար­տե­րին։ Նրա բե­ղուն հա­տի­չը կեր­տել է 19-րդ դա­րի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հե­րոս­նե­րի մար­մա­րե քան­դա­կա­շա­րը («Զո­րա­վար Անդ­րա­նիկ», «Գևորգ Չա­վուշ», «Աղ­բյուր Սե­րոբ» և «Մախ­լու­տո»), Մոն­թե Մել­քո­նյա­նի և Վազ­գեն Սարգ­սյա­նի քան­դակ­նե­րը։
Ն­կա­րիչ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ Թա­լի­նի և ՈՒ­ջա­նի կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի կազ­մում մաս­նակ­ցել է Ա­րա­րա­տի (Ե­րասխ), Մար­տա­կեր­տի (Սար­սան­գի ջրամ­բար, Դրմ­բոն, Կի­չան գյու­ղեր և այլն) ա­զա­տագր­ման հա­մար մղ­վող կռիվ­նե­րին։
ՌՈ­ԲԵՐՏ ՄԻՆԱ­ՍՅԱ­ՆԸ մաս­նակ­ցել է ԼՂՀ Մար­տա­կեր­տի շր­ջա­նում ըն­թա­ցող մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, վի­րա­վոր­վել է, հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մից հե­տո հան­րա­պե­տա­կան և մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րում ներ­կա­յաց­րել է ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի թե­մա­յով շատ շնոր­հա­լի գոր­ծեր։


Ար­ցախ­ցի ԱԼ­ԲԵՐՏ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ գե­ղան­կա­րիչ է և քան­դա­կա­գործ։ 1991-94-ին Ստե­փա­նա­կեր­տի 6-րդ վաշ­տի, «Ար­շո­յի ջո­կատ»-ի և Աս­կե­րա­նի ՊՇ գու­մար­տա­կի կազ­մե­րում մաս­նակ­ցել է Կրկ­ժա­նի հա­մար մղ­ված ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին։ Ա­զա­տա­մար­տի թե­մա­յով կեր­տել է «Ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­ներ» հու­շա­կո­թո­ղը։

Ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում, ա­պա նշեմ, որ ՀՆՄ ան­դամ շուրջ 30 նկա­րիչ է մաս­նակ­ցել ՀՀ սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյա­նը, փառք ու պա­տիվ նրանց։ Այս նյու­թում անհ­նար է մեկ առ մեկ անդ­րա­դառ­նալ բո­լո­րին, դրա հա­մար ա­ռան­ձին նյու­թա­շար է պետք։ Խն­դիրն այլ է. հան­րու­թյա­նը տե­ղե­կաց­նել, որ կեր­պար­վես­տի մեր վար­պետ­նե­րը երկ­րի հետ են և՛ խա­ղաղ պայ­ման­նե­րում, և՛ օր­հա­սա­կան օ­րե­րին։ Տե­ղին է հի­շել, որ շատ ար­վես­տա­նոց­ներ Շարժ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից վե­րած­վել էին զի­նա­պա­հեստ­նե­րի, շատ նկա­րիչ­ներ ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն չու­նեին մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, բայց սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում էին, գյու­ղաբ­նա­կիչ­նե­րի հետ ուս ու­սի տված պաշտ­պա­նում էին ի­րենց բա­ժին սահ­մա­նը։ Հի­շո­ղու­թյանս մեջ ուղ­ղա­կի դրոշմ­վել է մի ար­տա­քուստ սո­վո­րա­կան, սա­կայն ու­սա­նե­լի պատ­մու­թյուն։ Գե­ղան­կա­րիչ ՏԻԳ­ՐԱՆ ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱ­ՆԸ մի օր պատ­մեց, թե ինչ­պես են մի խումբ նկա­րիչ­նե­րով հեր­թա­պա­հել հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նագլ­խի դիր­քե­րից մե­կում։ Յու­րա­քան­չյու­րին սահ­մա­նը ի պահ էր տր­ված եր­կու ժամ։ Բայց քան­դա­կա­գործ ՆՈ­ՐԱՅՐ ԿԱՐ­ԳԱ­ՆՅԱ­ՆԸ (Մար­շալ Բաղ­րա­մյա­նի հու­շար­ձա­նի և այլ գոր­ծե­րի հե­ղի­նա­կը) խախ­տում էր սահ­ման­ված կարգն ու հեր­թա­պա­հում մի ժամ ա­վե­լի։

2016-ի ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյան ա­ռա­ջին հար­կի ըն­դար­ձակ ցու­ցաս­րա­հում կազ­մա­կերպ­վեց ցու­ցա­հան­դես-վա­ճառք, գոր­ծող կեր­պար­վես­տա­գետ­նե­րը ներ­կա­յաց­րել էին ի­րենց լա­վա­գույն ստե­ղա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Ցու­ցա­հան­դե­սի բո­լոր գոր­ծե­րը վա­ճառ­վե­ցին։ Ողջ հա­սույ­թը տրա­մադր­վեց Ար­ցա­խի վե­րա­կան­գն­մա­նը։
Օ­րեր ա­ռաջ զոհ­վեց Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի ու­սա­նող ՏԱՐՈՆ ՖԻ­ԼԻ­ՊՈ­ՍՅԱ­ՆԸ։ Նա ե­րա­զում էր քան­դա­կա­գործ դառ­նալ, ե­րա­զան­քը ան­կա­տար մնաց։ Տա­րո­նը վե­րին Ե­րու­սա­ղե­մում միա­ցավ ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի այն մար­տիկ­նե­րին և զո­րա­վար­նե­րին, ո­րոնց ա­նու­նը տա­լիս էր մե­ծա­րան­քով։
Լույս իջ­նի կա­նաչ շիր­միդ վրա, Տա­րոն Ֆի­լի­պո­սյան։

ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Ար­դյոք մի օր կի­րա­կա­նա­նա՞ Մար­տի­րոս Սա­րյա­նի ե­րա­զան­քը։ Եվ ար­դյոք հենց այ­սօր ծն­ված մի նո­րա­մա­նուկ, որ դառ­նա­լու է հան­ճա­րեղ նկա­րիչ, նույն օ­րը ծն­ված մի այլ նո­րա­մա­նու­կից, որ դառ­նա­լու է մեծ զո­րա­վար, չի՞ պա­հան­ջե­լու ի­րա­կա­նաց­նել հա­մայն հա­յու­թյան գե­րա­գույն իղ­ձը` տես­նե­լու սր­բա­զան Ա­րա­րա­տի թի­կուն­քը։
Մեր գե­րա­գույն ազ­գա­յին իղ­ձը կի­րա­կա­նա­նա, ե­թե կա­ռուց­վի իս­կա­պես ան­կախ և ա­զատ ազ­գա­յին մեր պե­տու­թյու­նը։ Եվ այս պա­հին խիստ տե­ղին է հի­շել մեկ այլ երևե­լու` Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի պատ­գա­մը. «Եր­կի­րը ըն­դար­ձակ­վում է ներ­սից»։
Զո­րաց փառ­քի ձո­ներ­գիչ-նկա­րիչ­նե­րը ե­րեկ էլ, այ­սօր էլ պատ­րաստ են ազ­գա­յին պե­տու­թյան կա­ռուց­մա­նը։ Գնա­հա­տենք նրանց։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Տա­րոն Ֆի­լի­պո­ս­յան
Դիտվել է՝ 19801

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ