Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ա­մեն ինչն է գո­ղաց­ված, ազգ չկա, պատ­մու­թ­յուն չկա»

«Ա­մեն ինչն է գո­ղաց­ված, ազգ չկա, պատ­մու­թ­յուն չկա»
29.09.2020 | 00:52

Գրող, ա­զա­տա­մար­տիկ ՎԱ­ՀԱՆ ՏԵՐ-ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում, անդ­րա­դառ­նա­լով ադր­բե­ջան­ցի­նե­րի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազ­մի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րին, ա­սաց, որ դաշ­տա­յին վայ­րե­րից ե­կող բա­նա­կը, ընդ­հար­վե­լով լեռ­նա­յին ու­ժե­րին, որևէ հա­ջո­ղու­թյուն չի կա­րող ու­նե­նալ. «Ե­թե մի կե­տի վրա լի­ներ հար­ձա­կու­մը, կա­րող էին հույս ու­նե­նալ՝ հա­րյուր մետր ձեռք գցե­լու, աղ­մուկ հա­նե­լու, թե հա­զար հեկ­տար են գրա­վել, բայց լայ­նա­մասշ­տա­բի դեպ­քում պարտ­վե­լու են։ Ո­չինչ չեն կա­րող ա­նել Ար­ցա­խի դեմ։ Ադր­բե­ջան. չկա այդ­պի­սի երևույթ, դա Ատր­պա­տա­կանն է, որ գտն­վում է Ի­րա­նում։ Նրանք գո­ղա­ցած ան­վան տակ են ապ­րում, ա­մեն ինչն է գո­ղաց­ված, ազգ չկա, պատ­մու­թյուն չկա։ 18 թվա­կա­նին ար­հես­տա­կան պե­տու­թյուն են ստեղ­ծել, հի­մա պայ­քա­րում են ինչ-որ բան դառ­նա­լու հա­մար, ո­րը հնա­րա­վոր չէ, անբ­նա­կան է»։


Վա­հան Տեր-Ղա­զա­րյա­նի կար­ծի­քով՝ ե­թե եր­կու կետ ռմ­բա­կոծ­վի՝ Եվ­լախ և Գյան­ջա (Գան­ձակ), լռու­թյուն կիջ­նի։ Նշում է նաև՝ խն­դիրն այն է, որ երբ ադր­բե­ջան­ցի­նե­րը գրո­հում են, ամ­բողջ աշ­խար­հը լռում է, ձևեր է թա­փում, թե զբաղ­ված է, բայց երբ հա­յե­րը հաղ­թում են, բո­լորն ան­մի­ջա­պես ա­սում են՝ կա՛նգ ա­ռեք. «Միշտ այդ­պես է ե­ղել, անգ­լո-ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կա­նու­թյունն է այդ­պես, ռու­սա­կանն էլ, այ­սինքն, չեն թող­նե­լու դու կռ­վես, նա ի­րա­վունք ու­նի կռ­վե­լու, ե­թե հաղ­թի էլ՝ ո­չինչ։ Սա է տրա­մա­բա­նու­թյու­նը, որն աշ­խա­տել է թե՛ նախ­կի­նում, թե՛ հի­մա»։
Մեր զրու­ցա­կի­ցը հի­շեց­նում է գոր­բա­չո­վյան հայտ­նի ձևա­կեր­պու­մը՝ «ե­րեք օր ու­շա­ցել ենք», և նշում, որ չի կա­րե­լի հույ­սը դնել հույ­սի վրա, հույ­սը պետք է դնենք ինք­ներս մեզ վրա, ու մինչ կա­սեն՝ դա­դար տվեք, այս ան­գամ էլ մենք ե­րեք օր ու­շա­նանք։


Այս հա­մա­տեքս­տում, ար­ձա­կագրի հա­մոզ­մամբ, գու­մա­րի դի­մաց զին­ծա­ռա­յու­թյու­նից ա­զատ­վե­լու օ­րի­նա­գի­ծը ե­րիցս խո­ցե­լի ու անտ­րա­մա­բա­նա­կան է. «Ա­մեն ազգ ու­նի իր տա­կանք­նե­րը, ո­րոնք դաս­տիա­րա­կու­թյուն չեն ստա­ցել, բա­րո­յա­կա­նու­թյու­նից հե­ռու են՝ և՛ քրիս­տո­նեա­կան, և՛ մարդ­կա­յին։ Մար­դիկ, որ չեն ծա­ռա­յել, այս հա­մա­կար­գի դեպ­քում լրիվ հնա­րա­վոր է, որ դառ­նան գե­նե­րալ­ներ՝ ա­ռանց կռ­վի մեջ մտ­նե­լու, ա­ռանց ա­րյուն թա­փե­լու։ Ես չգի­տեմ` դա ինչ տա­րօ­րի­նակ բան է»։

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 9369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ