Սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը
15.09.2020 | 01:36
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական 15-րդ համերգաշրջանը կմեկնարկի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Կհնչեն Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից երեք սիմֆոնիկ հատված, ինչպես նաև Անտոնիո Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախատեսում են հիսուն համերգ, երեք փառատոն (Արմենիա», Խաչատրյանի միջազգային և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոներ), երկու հատուկ նախագիծ, երկու ձայնագրություն, երեք հյուրախաղ։ Նրա խոսքով՝ «Ձյունե թագուհին» նվագախմբի սիրած ստեղծագործություններից է, և իրենց համար խորհրդանշական է համերգաշրջանն այդ գործով բացելը։ Առանց մաեստրոյի էլ չեն պատկերացնում իրենց կյանքն այսուհետ։ Դվորժակի 9-րդ սիմֆոնիան ամենահայտնի սիմֆոնիկ գործերից է («Նոր աշխարհ»), որի բովանդակությունն ու գաղափարական իմաստը դարձյալ խորհրդանշական է այս օրերի համար և ոգեշնչող։ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ նշեց, որ անցյալ տարին իր համար հոբելյանական էր, և Սիմֆոնիկ նվագախումբը մշտապես իր կողքին էր։ Նվագախմբի հետ աշխատանքը կամփոփվի Լոնդոնում թողարկվելիք ձայնագրությամբ, որը հնարավորություն կտա նոր գործիքավորմամբ ունկնդրել իր կինոերաժշտությունը: Մաեստրոյի բնորշմամբ՝ համատեղ աշխատանքի ծրագրերը նոր հուն են մտնում։
Մարզահամերգային համալիրի ղեկավար ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ պաշտոնավարման հենց սկզբից նպատակ է ունեցել, որ համալիրը դարձնել տուն Սիմֆոնիկի համար, համալիրի բեմն էլ ակուստիկայի առումով լիովին նապատակահարմար է սիմֆոնիկ նվագախմբին։ Վստահեցրեց նաև, որ համալիրի չափերը թույլ են տալիս սոցիալական հեռավորություն, պահպանել պահվելու են անվտանգության բոլոր կանոնները, կոմերցիոն նպատակներ էլ չեն հետապնդում։
Հավելենք որ Սիմֆոնիկ նվագախումբը համավարակի պայմաններում ամենաակտիվ գործունեություն ծավալած երաժշտական կոլեկտիվներից է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ