Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Թա­գա­վո­րը մերկ է, կամ դիր­քո­րո­շում ըստ նպա­տա­կա­հար­մա­րու­թ­յան

Թա­գա­վո­րը մերկ է, կամ դիր­քո­րո­շում ըստ նպա­տա­կա­հար­մա­րու­թ­յան
08.09.2020 | 00:33

ԵՐԲ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԵՂ­ԾՈՒՄ ԵՍ, ԱՅ­ԼԵՎ ՍԱԴ­ՐՈՒՄ


Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով Կան­նի մի­ջազ­գա­յին 73-րդ փա­ռա­տոնն այս տա­րի ա­մեն ին­չով ան­նա­խա­դեպ ե­ղավ։ Նոր ի­րո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում, երբ հանձ­նա­րա­րե­լի չէր մեծ թվով մարդ­կանց մեկ­տեղ­վե­լը, հա­մաշ­խար­հա­յին կի­նո­յի այս հե­ղի­նա­կա­վոր տո­նի հա­մար գտն­վեց անց­կաց­ման օն­լայն տար­բե­րա­կը։ Սա­կայն այն մի շարք կե­տե­րով խնդ­րա­հա­րույց էր, ին­չի հա­մար շա­տե­րը լուրջ չվե­րա­բեր­վե­ցին Կան­նին մաս­նակ­ցու­թյա­նը, ինչն էլ իր հեր­թին բա­րեն­պաստ ե­ղավ այն կի­նո­նա­խագ­ծե­րի հա­մար, ո­րոնք կի­նո­տո­նի դա­սա­կան ձևա­չա­փով անց­կաց­վե­լու դեպ­քում այն­տեղ հայ­տն­վե­լու պատ­րանք էլ չպի­տի ու­նե­նա­յին։ Ա­սա­ծը եր­կու հղու­մով ման­րա­մաս­նենք ու անց­նենք ա­ռաջ. սա­կա­վաթ­վու­թյան պատ­ճա­ռով ֆիլ­մե­րը չէին էլ բա­ժան­վել մր­ցույ­թա­յին-ոչ մր­ցույ­թա­յի­նի, ան­գամ մր­ցա­նակ­նե­րի շնոր­հումն էր դի­տարկ­վել անն­պա­տա­կա­հար­մար։


Նման պայ­ման­նե­րում հոր­թի հրճ­վան­քի է վե­րած­վում իր կայ­քէ­ջով կի­նո­կենտ­րո­նի կող­մից փա­ռա­տո­նում Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մի հայ­տն­վե­լը որ­պես նո­րան­կախ Հա­յաս­տա­նի կի­նե­մա­տոգ­րա­ֆի ան­նա­խա­դե՛պ հա­ջո­ղու­թյուն ներ­կա­յաց­նե­լը, սա­կայն կա­ռույ­ցի տնօ­րե­նի ժամ­կե­տանց ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի հա­մար ի՜նչ մի խն­դիր է փաս­տե­րը խե­ղա­թյու­րե­լը (փոր­ձի պա­կա՞ս ու­նի, թե՞ չու­նե­ցած ա­մո­թից այ­տե­րը կարմ­րե­լու են) և կամ շա՞տ հոգն է, որ ա­պա­կողմ­նո­րո­շե­լով՝ նա­խա­րա­րի շուր­թե­րին էլ է դրել այդ­պես էլ չգի­տակց­ված «ան­նա­խա­դեպ» գնա­հա­տա­կա­նը, թե­պետ Թու­մա­նյա­նի քա­ռյակ­նե­րը թղ­թից կար­դա­լով միայն ար­տա­բե­րե­լու ի զո­րու մե­կին ի՞նչ մի դժ­վար բան է կեղ­ծիք­նե­րով կե­րակ­րե­լը, մատ­նե­րի ա­րան­քում խա­ղաց­նե­լը։ Սա­կայն այ­սու­հան­դերձ գոհ լի­նենք, որ կեղ­ծա­րա­րու­թյան վար­պե­տը ե­ղածն իր ձեռ­նա­ծու փոխ­նա­խա­րա­րի մի­ջո­ցով նա­խա­րա­րին չի ներ­կա­յաց­րել որ­պես Լյու­միեր եղ­բայր­նե­րից հե­տո կի­նո­յում ե­ղած երկ­րորդ խո­շոր ի­րա­դար­ձու­թյուն, թե չէ դրա բարձ­րա­ձայ­նումն էլ կլ­սեինք Ա­րա Հա­րու­թյու­նյա­նի շուր­թե­րից:


Ինք­ներս մեզ հա­վա­տաց­նե­լով, որ բնավ էլ Կան­նի այս տար­վա յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը չեն ե­ղել «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մի շմիր­զա­խա­նյա­նա­կան ըն­կալ­մամբ «ան­նա­խա­դե­պու­թյան» պատ­ճա­ռը, այ­դու­հան­դերձ փոր­ձենք հաս­կա­նալ՝ այդ ի՞նչ մո­ծակ խայ­թեց կի­նո­կենտ­րո­նին, որ կի­նոն­կա­րի մա­սին կայ­քի է­ջե­րում ե­րեք­շա­բա­թյա ա­մե­նօ­րյա հրա­պա­րա­կում­նե­րից միան­գա­մից լռու­թյան ռե­ժի­մի ան­ցավ ու բա՛ռ իսկ չա­սաց, չի ա­սում ֆիլ­մի բուն փա­ռա­տո­նա­յին կյան­քից՝ ա­սես ոչ փա­ռա­տոն է ե­ղել, ոչ էլ բարձ­րա­ձայն­ված ան­նա­խա­դե­պի մաս­նակ­ցու­թյու­նը դրան։
Լա՜վ, ա­սենք թե կեղ­ծե­լու մեջ հմ­տա­ցած Շ.Մ.-ի ծա­նոթ ձե­ռա­գիրն է հեր­թա­կան ան­գամ գոր­ծել, բա նա­խա­րա­րու­թյու­նում է՞լ չգտն­վեց բա­նա­կա­նու­թյան հետ խն­դիր­ներ չու­նե­ցող մե­կը, որ կան­չեր այդ կնոջն ու ա­սեր. «Էդ որ փա­ռա­տո­նա­յին ցու­ցա­կում ֆիլ­մի հայ­տն­վե­լը ներ­կա­յաց­րիր որ­պես հա­մաշ­խար­հա­յին կար­գի ի­րա­դար­ձու­թյուն ու հաղ­թա­նակ՝ հան­րու­թյան հետ մեզ էլ ստի կտով կե­րակ­րե­լով, բա էդ նույն հան­րու­թյա­նը բուն փա­ռա­տո­նա­յին օ­րե­րին ու դրան հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ֆիլ­մի շուրջ ե­ղած լռու­թյան առն­չու­թյամբ ի՞նչ ա­սենք։ Ա­սենք, որ՝
-ցան­կում ֆիլ­մի հայ­տն­վե­լը հաս­կա­ցել էինք ե­րաշ­խա­վոր­ված հաղ­թա­նա՞կ՝ լավ էլ ի­մա­նա­լով, որ ոչ ան­վա­նա­կար­գա­յին դա­սա­բա­ժա­նում է լի­նե­լու, ոչ էլ մր­ցա­նակ­նե­րի շնոր­հո՞ւմ,
-ֆիլ­մին տր­ված գնա­հա­տա­կանն ի­րա­կա­նու­թյան հետ եզ­րեր չու­ներ, դրա հա­մա՞ր ա­սե­լիք չու­նենք»:


Չէ, ես հրա­շա­լի հաս­կա­նում եմ, որ այս հար­ցե­րը դնողն ար­մա­տա­կան քայ­լե­րի վճ­ռա­կա­նու­թյուն էլ պի­տի ու­նե­նա, սա­կայն ո՞վ պի­տի դա ա­նո­ղը լի­նի մի նա­խա­րա­րու­թյու­նում, որ­տեղ օ­րը ցե­րե­կով օ­րեն­քի ոտ­նա­հա­րու­մով են զբաղ­ված, որ­տեղ թղ­թի վրա հա­վաս­տում են մի բան, ա­նում են այլ բան։ Ա­սա­ծի բազ­մա­թի՛վ օ­րի­նակ­ներ կա­րող ենք վկա­յա­բե­րել՝ այդ թվում և մա­մու­լում հրա­պա­րակ­ված­նե­րից, սա­կայն բա­վա­րար­վենք այս մե­կով. հայ կի­նո­յի հետ ձեռ­նա­ծու­թյուն ա­նող Շ. Մ.-ն ե­րեք տա­րուց ա­վե­լի կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ է այն դեպ­քում, երբ օ­րենքն այդ նույն ժ/պ-ու­թյան հա­մար սահ­մա­նել է ա­ռա­վե­լա­գույն ժամ­կետ՝ վեց ա­միս։ Հաշ­վեք՝ ե­րեք տար­վա մեջ քա­նի՞ վեց ա­միս կա, ու նա­խա­րա­րու­թյու­նը, ե­թե Շ.Մ.-ին ա­մեն գնով պա­հե­լու շահ չու­նի, քա­նի՞ ան­գամ կա­րող էր հա­վա­տա­րիմ լի­նել օ­րեն­քի պա­հան­ջին։ Ա­սել է թե ի՞նչ պա­հան­ջել մի նա­խա­րա­րու­թյու­նից, որն ինքն է օ­րի­նա­խախ­տու­թյան մեջ թաղ­ված, ո­րը ստ­րու­կի հո­գե­բա­նու­թյամբ լռե­լյայն կուլ տվեց վար­չա­պե­տի կող­մից ազ­գա­յին, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի ցան­կում կի­նոար­վես­տը չհի­շա­տա­կե­լը։ Ի՞նչ պա­հան­ջել մի նա­խա­րա­րու­թյու­նից, ո­րը չու­նի իր սպա­սար­կած ո­լոր­տի կարևո­րու­թյան գի­տակ­ցու­մը, ո­րով­հետև իր հա­մար կի­նո աս­վա­ծը տրանս­գեն­դեր Մե­լի­նե Դա­լու­զյան ու տրաս­գեն­դե­րու­թյուն հան­րայ­նաց­նող, հան­րահռ­չա­կող «Մել» կի­նոն­կարն է, ո­րի հա­մար պե­տու­թյան մի­ջոց­նե­րից շմիր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նի մի­ջո­ցով մսխ­վել է 20 մի­լիոն դրամ։

«MADE IN ARMENIA»


Մի եր­կու խոսք փա­ռա­տո­նին հայ-բել­գիա­կան-ֆրան­սիա­կան հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» կի­նոն­կա­րը «Made in Armenia» «կնի­քով» ներ­կա­յաց­նե­լու մա­սին։ Հար­կավ «հա­մա­տեղ ար­տադ­րու­թյան» ար­տա­հայ­տու­թյու­նը նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոնն էլ է մաս­նակ­ցել ֆիլ­մի ար­տադ­րա­կան գոր­ծըն­թա­ցին, թե­պետ սույն փաս­տի բարձ­րա­ձայ­նու­մը զու­գա­հեռ ըն­դգ­ծում է Շ. Միր­զա­խա­նյա­նի փչան Թո­դո­րոս լի­նե­լը։ Ին­չու՞։ Ո­րով­հետև այդ նա էր կա­ռույ­ցի գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ ար­տադ­րա­կան գոր­ծու­նեու­թյան բա­ցա­սու­մը դի­տել գե­րա­ռանց­քա­յին կարևո­րու­թյան խն­դիր ու այդ հիմ­նա­վոր­մամբ 2020-ին հա­սել հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տա­կից­նե­րին աշ­խա­տան­քից ա­զա­տե­լուն։ Սա­կայն հի­մա սա՛ չէ մեր բուն ա­սե­լի­քը և բուն թե­մա­յի տրա­մա­բա­նու­թյան մեջ մնա­լով՝ ու­զում ենք Շ. Միր­զա­խա­նյա­նին ու նրան շր­ջա­պա­տած «ին­տե­լեկ­տուալ­նե­րին» հարց­նել՝
-կի­նոն­կա­րը փա­ռա­տո­նին «Made in Armenia» պի­տա­կով ներ­կա­յաց­նելն ար­դյո՞ք գա­ղա­փա­րա­կան հա­մոզ­ման ար­դյունք էր,
-ֆիլ­մի լույս աշ­խարհ գա­լու նկատ­մամբ ար­դյո՞ք Հա­յաս­տա­նի ու նրա ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի մաս­նակ­ցու­թյան հար­գան­քի վկա­յու­թյուն էր,
-հայ էթ­նո­սին ֆրան­սահ­պա­տակ ռե­ժի­սոր Ն. Մար­տի­րո­սյա­նի պատ­կա­նե­լու, ժա­ռան­գոր­դը լի­նե­լու հպար­տու­թյա՞ն գի­տակ­ցում էր, թե՞...


Սա­կայն զուր չս­պա­սենք հն­չած բարձ­րա­ձայ­նու­մե­րի պա­տաս­խա­նին (հայտ­նի պատ­ճառ­նե­րով այդ «ին­տե­լեկ­տուալ» բրի­գադն իր գլ­խի հետ դրա տա­կը մտ­նե­լու է ու չի կա­րո­ղա­նա­լու դուրս գալ) ու ըն­դա­մե­նը հու­շենք, որ խնդ­րո բուն շար­ժա­ռի­թի հար­ցում, թերևս միամ­տո­րեն, հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան է ե­ղել կի­նոն­կա­րի ռե­ժի­սո­րը. «Մի քա­նի ա­միս մենք սպա­սում էինք Կան­նի պա­տաս­խա­նին։ ...Եվ երբ ի­մա­ցանք, որ ֆիլմն ընդգրկվել է պաշ­տո­նա­կան ցու­ցա­կում, դեռ չէինք հասց­րել մար­սել լու­րը, երբ ա­ռա­ջար­կե­ցին այն գրան­ցել որ­պես հայ­կա­կան»:
Պարզ է, չէ՞, ֆիլ­մը որ­պես հա­յաս­տա­նյան ներ­կա­յաց­նե­լու մտահ­ղա­ցու­մը ո՛ր փու­լում է ծա­գել ու որ­քա­նո՛վ է գա­ղա­փա­րա­պես հիմ­նա­վոր­ված ե­ղել։ Ի­հար­կե, այս­տեղ կա­րե­լի էր չա­կերտ­նե­րը բա­ցել ու բա­ցա­հայ­տել նաև՝ «ի՛նչ նպա­տա­կադր­մամբ»՝ հի­շե­լով եվ­րո­պա­կան հայտ­նի կա­ռույ­ցին «Սու­սե­րով պա­րը» կի­նո­նա­խա­գի­ծը Հա­յաս­տա­նի կող­մից ներ­կա­յաց­նե­լու շմիր­զա­խա­նյա­նա­կան հայտ­նի փորձն ու փաս­տա­ցի ե­րեք մա­տի կոմ­բի­նա­ցիա­յի ար­ժա­նա­նա­լը, քան­զի EURIMAGES-ը մաս­նա­կից չդար­ձավ հայ կի­նո­յի մե­ծա­գույն կոմ­բի­նա­տո­րի գա­վա­ռա­միտ խա­ղին։ Այս­տեղ թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք հի­շեց­նել, որ «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի մա­սով շմիր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նը հայ­տն­վել է ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի աշ­խույժ հե­տաք­րք­րու­թյան տի­րույ­թում, իսկ ա­ռան­ձին դր­վագ­նե­րով, բնա­կա­նա­բար «շնոր­հիվ» Շ. Միր­զա­խա­նյա­նի, կա­ռույ­ցով հա­վա­սա­րա­պես հե­տաքր­քր­ված են թե ՀՀ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նը, թե ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը (վեր­ջի­նիս բուռն հե­տաք­րք­րու­թյու­նը մաս­նա­վո­րա­պես պայ­մա­նա­վոր­ված է կի­նո­կենտ­րո­նում ՀՀ հե­տաքն­նիչ պա­լա­տի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րով, վեր հա­նած բա­ցա­հայ­տում­նե­րով։ Այս մա­սին տես նաև «Ի­րա­տե­սի» 04.09.2020 թվագ­րու­թյամբ հա­մա­րում տեղ գտած «Ե­րա­նի չէ՞ր գո­ղա­նա­յին. սրանք դրած «տա­շո՜ւմ են» հոդ­վա­ծը)։ Ինչևէ։
Կար­ծես թե վե­րը դի­տարկ­ված եր­կու աս­պեկ­տով էլ ըն­թեր­ցո­ղին կա­րո­ղա­ցանք հասց­նել ա­սե­լի­քը, իսկ այն, որ Ն. Մար­տի­րո­սյա­նի կի­նո­նա­խագ­ծի առն­չու­թյամբ կի­նո­կենտ­րո­նում մինչ այդ լավ էլ ան­լուրջ, քա­մահ­րա­կան վե­րա­բեր­մունք է ե­ղել, հա­մոզ­վում ենք կա­ռույ­ցի zoom հար­թա­կում ե­ղած քն­նար­կու­մից։


Փաս­տե­լով, որ նա­խագ­ծի հե­ղի­նակ­նե­րը ե­րեք ան­գամ հայտ են ներ­կա­յաց­րել կի­նո­կենտ­րոն և միայն վեր­ջին փոր­ձից ար­ժա­նա­ցել ֆի­նան­սա­վոր­ման, շու­շի­կյան թայ­ֆա­յու­թյան գոր­ծի­քի վե­րած­ված, կեղծ լու­րեր տա­րա­ծող Ռու­զան քրոջ հա­մար ջա­նա­ցող Ն. Ա­լեք­սա­նյա­նը կա­ռույ­ցի ժա­մա­նա­կա­վո­րից փոր­ձում է ճշ­տել նա­խոր­դած մեր­ժում­նե­րի պատ­ճառն ու... վրի­պում։ Ընդ ո­րում, ոչ ա­վել-ոչ պա­կաս, Կիպ­լին­գի հայտ­նի «Մաուգ­լիի» Ա­քե­լա­յի հան­գույն, սա­կայն այդ մա­սին փոքր անց։


Մեջ­բե­րենք Ն.Ա.-ի հար­ցին հետևած Շ.Մ.-ի պա­տաս­խա­նը՝ ըն­թեր­ցո­ղից նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լով գրա­գետ հա­յե­րե­նով ար­տա­հայտ­վե­լու նրա ան­կա­րո­ղու­թյան հա­մար. «Նուն ջան, երևի սխալ հաս­կա­ցաք՝ չի մերժ­վել պրո­յեկ­տը։ Պրո­յեկտն ուղ­ղա­կի... ուղ­ղա­կի էն­պի­սի փուլ մտավ կի­նո­կենտ­րո­նը, որ փո­փո­խու­թյուն­ներ կա­տար­վեց, հա՞, կա­նո­նա­կարգ փոխ­վեց, հե­ղա­փո­խու­թյուն ե­ղավ, նման դեպ­քեր ե­ղան, երբ ա­մեն ան­գամ մր­ցույ­թը դա­դա­րեց­վում էր... Այ­սինքն՝ հայ­տա­րար­վում էր, մար­դիկ դի­մում էին, հե­տո կանգ­նեց­վում էր, հե­տո կա­նո­նա­կարգ սկս­վեց փոխ­վել, փոխ­վեց նա­խա­րար, նոր նա­խա­րար, նո­րից կա­նո­նա­կար­գի փո­փո­խու­թյուն... այ­սինքն՝ այ էս փու­լի մեջ ըն­կավ պրո­յեկ­տը։ Սա ե­ղավ խն­դի­րը։ Ոչ թե պրո­յեկ­տը դի­մել են, մերժ­վել է: Չէ։ Նման բան չի ե­ղել։ Դժ­վա­րու­թյուն­ներ շատ ստեղծ­վե­ցին հենց էդ երկ­րում մեր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով։ Բայց դա բա­ցար­ձակ կապ չու­նի»։


Ե­թե Շ.Մ.-ի օգ­տա­գոր­ծած բա­ռա­կույ­տից կա­րո­ղա­ցաք հաս­կա­նալ, թե ինչն էր սխալ հաս­կա­ցել հար­ցի նա­խա­պես հա­մա­ձայ­նեց­ված լի­նե­լը միամ­տո­րեն «վա­ռած», քն­նարկ­մա­նը մինչ այդ բու­տա­ֆո­րիկ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցած Ն. Ա­լեք­սա­նյա­նը, լիո­վին կա­րող եք հա­վակ­նել «ՄԾՌԽ» մր­ցա­նա­կի, իսկ թե ա­սա­ծի խճ­ճան­քում հատ­կա­պես ին­չի՞ բարձ­րա­ձայ­նու­մից էր փոր­ձում խու­սա­փել կի­նո­կենտ­րո­նի ժ/պ-ն կամ ին­չի՞ ակն­հայտ դառ­նա­լուց էր վա­խե­նում, բո­լո­րո­վին այլ հար­թա­կում կա­յա­նա­լիք թե­մա է։
Ինչ վե­րա­բե­րում է նրա թվար­կած­նե­րին ու դրանց փո­փո­խու­թյուն­նե­րին՝ լի­նի նա­խա­րար թե կա­նո­նա­կարգ, պա­հան­ջեք ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը ու կտես­նեք, որ կի­նո­յի Շու­շոն իր տա­րեր­քի մեջ է իր հեր­թա­կան ստով։

ԻՄ ԼԵ­ԶՈՒՆ ԻՄ ԹՇ­ՆԱ­ՄԻՆ Է


Ար­դեն իսկ ա­սել ենք, որ Կան­նի փա­ռա­տո­նի բուն աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին ու դրան հա­ջոր­դած շր­ջա­նում «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» կի­նոն­կա­րի մաս­նակ­ցու­թյա­նը հետևած լռու­թյու­նը Շ.Մ. ժ/պ-ով կի­նո­կենտ­րո­նի որ­դեգ­րած աշ­խա­տաո­ճի պարզ ար­տա­ցո­լումն է, սա­կայն նա խո­րա­պես սխալ­վում է, թե իր մանր ժու­լի­կու­թյուն­նե­րը հան­րու­թյա­նը տե­սա­նե­լի չեն կամ ժա­մա­նա­կի ու տա­րա­ծու­թյան մեջ կոր­չում, ան­հե­տա­նում են։ Հա­յե­րե­նի ոս­կե­ղե­նի­կու­թյու­նից ա­լեր­գիա ու­նե­ցող այս կի­նո­կոմ­բի­նա­տո­րին հաս­կա­նա­լի լի­նե­լու հա­մար օգտ­վեմ նրան ա­ռա­վել հա­սա­նե­լի բա­ռամ­թեր­քից։ Կան­նի ցու­ցա­կում հայ­տն­ված կի­նոն­կա­րով պե՞տք էր աշ­խա­տան­քի պատ­րան­քի ղալ­մա­ղալ ա­նել, ար­վե՛ց այդ ղալ­մա­ղա­լը, իսկ երբ կի­նո­տո­նի օ­րե­րին այդ նույն փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րը կամ դրան մաս­նակ­ցած լրատ­վա­մի­ջոց­նե­րը բա՛ռ իսկ չա­սա­ցին ան­նա­խա­դե­պի մա­սին, մեծն կոմ­բի­նա­տորն իր կի­նո­կենտ­րո­նով մո­ռա­ցավ թե՛ ռե­ժի­սո­րի, թե՛ կի­նոն­կա­րի գո­յու­թյու­նը։
Հարց՝ ին­չո՛ւ ենք հատ­կա­պես շեշ­տադ­րում այս լռու­թյու­նը ու ի՛նչն ենք դրա մեջ տես­նում վտան­գա­վոր։


Շեշ­տադ­րում ենք, ո­րով­հետև այն քստմ­նե­լի նա­խա­պատ­մու­թյուն­նե՛ր ու­նի, ու դրանց դե­մը չառ­նե­լը կրկն­վեց և Ն. Մար­տի­րո­սյա­նի կի­նոն­կա­րի դեմ հար­ձա­կու­մով՝ ա­զե­րի­նե­րը բոյ­կո­տում էին ֆիլ­մը Կան­նի ցան­կում նե­րա­ռե­լը։
Իսկ նա­խա­պատ­մու­թյուն­նե­րը ե­ղել են ոչ վաղ ան­ցյա­լում։ 2018 թ. մար­տին Ստամ­բու­լի «Ֆիլմ­մոր» փա­ռա­տո­նում ար­գե­լա­փակ­վեց ի­րա­նա­հայ ռե­ժի­սոր Ա­նա­հիտ Ա­բա­դի «Ե­վա» ֆիլ­մի ցու­ցադ­րու­մը (նկա­տենք, որ այն էլ է ար­ցա­խյան թե­մա­յով)։ Այս վայ­րա­գու­թյու­նը կյան­քի կո­չե­լուց ու ան­պա­տիժ մար­սե­լուց հե­տո ա­զե­րի­ներն ի­րենց թուրք եղ­բայր­նե­րի հետ հայ­կա­կան ֆիլ­մի նկատ­մամբ երկ­րորդ հաղ­թա­հան­դե­սը տո­նե­ցին ար­դեն ի­տա­լա­կան փա­ռա­տո­նե­րից մե­կում. ցու­ցադ­րու­թյու­նից 20 րո­պե ա­ռաջ տե­ղի ոս­տի­կա­նու­թյան ա­ջակ­ցու­թյամբ բռ­նագ­րավ­վեց «Ե­վա­յի» DCP ձևա­չա­փով օ­րի­գի­նալն ու կի­նոն­կա­րը հան­վեց ցու­ցադ­րու­մից։
Հարց­նում եք՝ ինչ­պի­սին ե­ղավ հայ­կա­կան կող­մի ար­ձա­գա՞ն­քը։
Զրո­յա­կան։ Ոչ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նը, ոչ էլ հա­վերժ ժ/պ-ի կի­նո­կենտ­րո­նը ծպ­տուն չհա­նե­ցին՝ ֆիլ­մին էլ, ֆիլ­մի ռե­ժի­սո­րին էլ թող­նե­լով ա­զե­րա­թուր­քա­կան հար­ձակ­ման դեմ մեն-մե­նակ։


Ին­չու այդ­պես վար­վե­ցի՞ն։
Իմ հնա­րա­վոր մեկ­նու­թյուն­նե­րը եր­կուսն են՝
-կամ վա­խե­ցան «հա­րա­զատ­նե­րին» նե­ղաց­նե­լուց,
-կամ էլ մե­ջը «քյար» չտե­սան։
«Ե­վա», «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» կի­նոն­կար­նե­րի դեմ ձեռ­նարկ­ված­նե­րը ցու­ցա­նե­լով՝ մենք ու­զում ենք ա­սել, թե ին­չի՛ կա­րող են հան­գեց­նել իր գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ ան­հույս խճճ­ված, ան­տար­բե­րու­թյու­նը գոր­ծե­լաոճ դարձ­րած եր­կար-բա­րակ ա­նու­նով նա­խա­րա­րու­թյան ու Շ.Մ. ան­դե­մու­թյուն ու­նե­ցող կի­նո­կենտ­րո­նի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյու­նը։


Կի­նո­ռե­ժի­սոր Ն. Մար­տի­րո­սյա­նի կի­նոն­կա­րի ու գլ­խին պար­զա­պես Շու­շիկ ու­նե­ցող կի­նո­կենտ­րո­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­սին շա՜տ եր­կար կա­րե­լի է խո­սել։ Սա­կայն բա­վա­րար­վենք մեկ ընդ­հան­րա­կան վեր­ջին հղու­մով։ ՈՒ­շա­դիր լսեք կա­ռույ­ցի zoom հար­թա­կում կի­նո­յի Շու­շո­յի խոս­քի ա­ռա­ջին հատ­վածն ու կտես­նեք, թե Շ.Մ.-ի հո­րե­նա­կան սե­փա­կա­նու­թյուն դար­ձած կի­նո­կենտ­րո­նը որ­քա­նո՛վ է մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցել ֆիլ­մի ստեղծ­մա­նը։
Հին ի­մաստ­նու­թյուն է ու բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով ճիշտ բա­նաձևում՝ իմ լե­զուն իմ թշ­նա­մին է։ Շ. Միր­զա­խա­նյա­նը ե­թե ան­գամ լսել էլ է ժո­ղովր­դա­կան այս ի­մաս­տու­թյու­նը, օ­բյեկ­տիվ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով չի կա­րո­ղա­ցել թա­փան­ցել խոր­քը, իսկ ընդ­հան­րա­պես սուտն այն­պի­սի բան է, որ որ­քան էլ ջա­նաս թաքց­նել, մեկ է, ինչ-որ տե­ղից պոռթ­կա­լով դուրս է գա­լու և ազ­դա­րա­րե­լու, որ... թա­գա­վո­րը մերկ է։ Հու­սանք, որ խոս­քի պատ­կե­րա­վո­րու­թյան մեջ հի­շա­տակ­ված «թա­գա­վոր» հաս­կա­ցու­թյու­նը կի­նո­յի Շու­շոն չի հաս­կա­նա ու­ղիղ ի­մաս­տով։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 6358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ