38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աշխա­տո­ղը պետք է ստա­նա այն­քան աշ­խա­տա­վարձ, որ այն բա­վա­րա­րի ոչ թե գո­յատևե­լու, այլ ապ­րե­լու հա­մար

Աշխա­տո­ղը պետք է ստա­նա այն­քան աշ­խա­տա­վարձ, որ այն բա­վա­րա­րի ոչ թե գո­յատևե­լու, այլ ապ­րե­լու հա­մար
10.12.2019 | 01:55
ԵՎ ԱՅՍ­ՊԵՍ
2020 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում աշ­խա­տո­ղի նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը կկազ­մի 68000 դրամ նա­խորդ՝ 55000-ի փո­խա­րեն: Կա­ռա­վա­րու­թյան այս ո­րո­շու­մը հա­մա­հունչ է ՀՀ Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գր­քի պա­հան­ջին. նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը պետք է բարձ­րաց­վի, բայց պետք է բարձ­րաց­վի գնա­ճին հա­մա­պա­տաս­խան:
Օ­րենս­գր­քի պա­հան­ջի ա­ռա­ջին մա­սը բա­վա­րար­վեց, իսկ երկ­րոր­դը դեռ սա­րե­րի հետևում է: Մինչ­դեռ Սահ­մա­նադ­րու­թյան 34-րդ հոդ­վա­ծը սահ­մա­նում է. «Յու­րա­քան­չյուր ոք ի­րա­վունք ու­նի բա­վա­րար կեն­սա­մա­կար­դա­կի իր և իր ըն­տա­նի­քի հա­մար», իսկ Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կագ­րի 23-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի հա­մա­ձայն՝ «Յու­րա­քան­չյուր աշ­խա­տող ի­րա­վունք ու­նի ար­դար ու գո­հա­ցու­ցիչ վար­ձատ­րու­թյան, ո­րը կա­պա­հո­վի մար­դա­վա­յել գո­յու­թյուն իր և իր ըն­տա­նի­քի հա­մար և անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում կլ­րաց­վի սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան այլ մի­ջոց­նե­րով», իսկ 25-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հա­մա­ձայն՝ «Յու­րա­քան­չյուր ոք ի­րա­վունք ու­նի այն­պի­սի կեն­սա­մա­կար­դա­կի, նե­րա­ռյալ սնուն­դը, հա­գուս­տը, բնա­կա­րա­նը, բժշ­կա­կան խնամ­քը և սո­ցիա­լա­կան անհ­րա­ժեշտ սպա­սար­կու­մը, որն անհ­րա­ժեշտ է իր և իր ըն­տա­նի­քի ա­ռող­ջու­թյունն ու բա­րե­կե­ցու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար, և գոր­ծազր­կու­թյան, հի­վան­դու­թյան, հաշ­ման­դա­մու­թյան, այ­րիա­նա­լու, ծե­րու­թյան կամ իր կամ­քից ան­կախ ապ­րուս­տի մի­ջոց­նե­րից զրկ­վե­լու դեպ­քում` ա­պա­հո­վե­լու ի­րա­վունք»:
Նման ի­րա­վունք է սահ­ման­ված նաև ՄԱԿ-ի Գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի կող­մից ըն­դուն­ված «Տն­տե­սա­կան, սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին ի­րա­վունք­նե­րի մա­սին» մի­ջազ­գա­յին դաշ­նագ­րով: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, միա­նա­լով նշ­ված մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թե­րին, պար­տա­վոր­վել է մի­ջոց­ներ ձեռ­նար­կել բնակ­չու­թյան բա­վա­րար կեն­սա­մա­կար­դա­կի ա­պա­հով­ման հա­մար:
Սա­կայն ա­ռայ­սօր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում օ­րեն­սդ­րա­կան որևէ ակ­տով սահ­ման­ված չեն բա­վա­րար կեն­սա­մա­կար­դա­կի հաս­կա­ցու­թյու­նը և այդ ի­րա­վուն­քի ի­րա­կա­նաց­ման մե­խա­նիզմ­նե­րը: Պե­տու­թյու­նը դեռևս չի սահ­մա­նել, թե որն է նվա­զա­գույն կեն­սա­մա­կար­դա­կը կամ նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղը:
ԻՆ­ՉՈՒ՞ ՉԻ ԿԻ­ՐԱՌ­ՎՈՒՄ 2004 ԹՎԱ­ԿԱ­ՆԻՑ ԸՆ­ԴՈՒՆ­ՎԱԾ Օ­ՐԵՆ­ՔԸ
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում դեռևս չի կի­րառ­վում ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից 2004 թվա­կա­նին ըն­դուն­ված «Կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն զամ­բյու­ղի և կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն բյու­ջեի մա­սին» ՀՀ օ­րեն­քը, ո­րի 4-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ «Կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն զամ­բյու­ղի և կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն բյու­ջեի սահ­մա­նու­մը նպա­տակ ու­նի՝
1) գնա­հա­տել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կը,
2) կեն­սա­մա­կար­դա­կի գնա­հատ­ված ցու­ցա­նիշն օգ­տա­գոր­ծել պե­տա­կան սո­ցիա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կե­լիս և ի­րա­կա­նաց­նե­լիս,
3) հիմ­նա­վո­րել սահ­ման­վող նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի, կեն­սա­թո­շակ­նե­րի, կր­թա­թո­շակ­նե­րի, ինչ­պես նաև նպաստ­նե­րի և սո­ցիա­լա­կան այլ վճար­նե­րի չա­փե­րը,
4) ո­րո­շել չհարկ­վող ե­կամ­տի չա­փը»:
Նույն օ­րեն­քի հա­մա­ձայն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սո­ցիալ-ժո­ղովր­դագ­րա­կան խմ­բե­րի և բնակ­չու­թյան մեկ շն­չի հաշ­վով կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն զամ­բյու­ղի կազ­մը և կա­ռուց­ված­քը, սկ­սած 2004-ից, պետք է հաշ­վարկ­վեր ոչ պա­կաս, քան ե­րեք տա­րին մեկ ան­գամ` ՀՀ կա­ռա­վա­րու­թյան սահ­մա­նած կար­գով մշակ­վող և նրա կող­մից հաս­տատ­ված մե­թո­դա­կան հանձ­նա­րա­րա­կան­նե­րի հի­ման վրա։ Կեն­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն բյու­ջեի մե­ծու­թյու­նը պետք է հիմք հան­դի­սա­նար նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի, կեն­սա­թո­շակ­նե­րի, կր­թա­թո­շակ­նե­րի, ինչ­պես նաև նպաստ­նե­րի և սո­ցիա­լա­կան այլ վճար­նե­րի չա­փե­րի սահ­ման­ման հա­մար, իսկ նրանց մե­ծու­թյան միջև հա­մա­մաս­նու­թյուն­նե­րը յու­րա­քան­չյուր տա­րի պետք է ար­տա­ցոլ­վեին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան բյու­ջեի մա­սին ՀՀ օ­րեն­քում։
ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը» բնու­թագ­րող տե­ղե­կատ­վա­կան զե­կույց­նե­րի «Հե­տաք­րք­րա­շարժ վի­ճա­կագ­րու­թյուն» բաժ­նում ընդգրկված ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մե­թո­դա­բա­նու­թյամբ հաշ­վակ­ված նվա­զա­գույն զամ­բյու­ղի ար­ժե­քը 2019 թ. 3-րդ ե­ռամ­սյա­կի դրու­թյամբ 1 շն­չի հաշ­վով կազ­մում է 60394,2 դրամ, ո­րի պա­րե­նա­յին զամ­բյու­ղի ար­ժե­քը կազ­մում է 34121 դրամ: Նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղը հաշ­վար­կե­լիս հաշ­վի չեն առն­վել բնակ­չու­թյան տար­բեր խմ­բե­րի՝ աշ­խա­տու­նակ բնակ­չու­թյան, կեն­սա­թո­շա­կա­ռու­նե­րի և ե­րե­խա­նե­րի նվա­զա­գույն պա­հանջ­մունք­նե­րը:
Հա­մաշ­խար­հա­յին բան­կի մե­թո­դա­բա­նու­թյամբ հաշ­վարկ­ված նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղի ար­ժե­քը նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար 1 շն­չի հաշ­վով կազ­մում է 43296,7 դրամ, ո­րից պա­րե­նա­յին զամ­բյու­ղի ար­ժե­քը կազ­մում է 24461,4 դրամ:
Եր­կու տար­բեր մե­թո­դա­բա­նու­թյամբ հաշ­վարկ­ված նվա­զա­գույն զամ­բյուղ­նե­րը ոչ մի ի­րա­վա­կան ակ­տով սահ­ման­ված չեն և չեն կա­րող հիմք հան­դի­սա­նալ նվա­զա­գույն ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձի չա­փի ո­րոշ­ման հա­մար:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, 2004 թվա­կա­նին վա­վե­րաց­նե­լով Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան «Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման մա­սին» թիվ 131 կոն­վեն­ցիան, իր վրա պար­տա­վո­րու­թյուն է վերց­րել ներդ­նելու նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման ըն­թա­ցա­կարգ և ժա­մա­նակ առ ժա­մա­նակ վե­րա­նա­յելու այն:
Նշ­ված կոն­վեն­ցիա­յի 3-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն՝ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման ժա­մա­նակ պետք է հաշ­վի առն­վեն՝
ա) աշ­խա­տող­նե­րի և նրանց ըն­տա­նիք­նե­րի պա­հանջ­մունք­նե­րը՝ ու­շադ­րու­թյուն առ­նե­լով երկ­րում ըն­դուն­ված աշ­խա­տա­վար­ձի ընդ­հա­նուր մա­կար­դա­կը, կեմ­սաա­պա­հով­ման նվա­զա­գույն ծախ­սե­րը, սո­ցիա­լա­կան նպաստ­նե­րը և այլ սո­ցիա­լա­կան խմ­բե­րի կյան­քի հա­մե­մա­տա­կան մա­կար­դա­կը,
բ) տն­տե­սա­կան գոր­ծոն­նե­րը՝ նե­րա­ռե­լով տն­տե­սա­կան զար­գաց­ման պա­հանջ­նե­րը, ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան մա­կար­դա­կը և զբաղ­վա­ծու­թյան բարձր մա­կար­դա­կի ձեռք­բեր­ման և պահ­պան­ման ցան­կա­լիու­թյու­նը:
Մինչ­դեռ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում չեն կի­րառ­վում ԱՄԿ 131-րդ կոն­վեն­ցիա­յի պա­հանջ­նե­րի հա­մա­ձայն նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման մե­խա­նիզմ­նե­րը:
«Նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­ման­ման մա­սին» ԱՄԿ թիվ 135 հանձ­նա­րա­րա­կա­նի 1-ին և 2-րդ կե­տե­րի հա­մա­ձայն` նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի սահ­մա­նու­մը պետք է լի­նի պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը, ո­րը ուղղ­ված կլի­նի աղ­քա­տու­թյան դեմ պայ­քա­րի և բո­լոր աշ­խա­տող­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման ա­պա­հով­մա­նը, ինչ­պես նաև վար­ձու աշ­խա­տող­նե­րի նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի թույ­լատ­րե­լի մա­կար­դակ­նե­րի նկատ­մամբ անհ­րա­ժեշտ սո­ցիա­լա­կան պաշտ­պա­նու­թյան տրա­մադր­մա­նը:
Նույն հանձ­նա­րա­րա­կա­նի 11-րդ և 12-րդ կե­տե­րում նշ­ված է, որ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ պետք է վե­րա­նայ­վի՝ հաշ­վի առ­նե­լով կյան­քի ար­ժե­քը և տն­տե­սա­կան պայ­ման­նե­րը: Այդ նպա­տա­կով անհ­րա­ժեշտ է ի­րա­կա­նաց­նել նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չա­փի վե­րա­նա­յում՝ հաշ­վի առ­նե­լով կյան­քի ար­ժե­քի գոր­ծակ­ցի փո­փո­խու­թյու­նը:
Աշ­խա­տան­քի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ու­սում­նա­սիր­ված 99 եր­կր­նե­րից 58-ում (Բել­գիա, Ֆրան­սիա, Պոր­տու­գա­լիա, Բուլ­ղա­րիա, Չե­խիա, Հուն­գա­րիա, Լե­հաս­տան, Իռ­լան­դիա, Ֆին­լան­դիա, Ճա­պո­նիա և այլն) նվա­զա­գույն աշ­խա­տա­վարձ սահ­մա­նե­լիս հաշ­վի են առն­վում գնա­ճը և կյան­քի ար­ժե­քը:
Աշ­խա­տո­ղը պետք է ստա­նա այն­քան աշ­խա­տա­վարձ, որ այն բա­վա­րա­րի ոչ թե գո­յատևե­լու, այլ ապ­րե­լու հա­մար։
Կա­ռա­վա­րու­թյու­նը 68000 դրամ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը սահ­մա­նել է բյու­ջեի հնա­րա­վո­րու­թյան չա­փով: Բայց ար­դյոք այն բա­վա­րա՞ր է ապ­րե­լու հա­մար, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ նվա­զա­գույն զամ­բյու­ղի ար­ժե­քը կազ­մում է 60394,2 դրամ: Այս գու­մա­րով քա­ղա­քա­ցին ի զո­րու չէ հո­գա­լու իր ա­մե­նա­պար­զու­նակ կա­րիք­նե­րը: Իսկ ե­թե հաշ­վի առ­նենք այն փաս­տը, որ շատ դեպ­քե­րում ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից աշ­խա­տանք ու­նի միայն մե­կը, ա­ռաջ է գա­լիս գո­յատևե­լու խն­դի­րը:
Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Բո­րիս Խա­րա­տյա­նի խոս­քով պե­տու­թյու­նը դեռևս ի­րա­վա­կան հիմ­քեր չի ստեղ­ծել աշ­խա­տա­վար­ձե­րի իր քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար: Չնա­յած Սահ­մա­նադ­րու­թյան 34-րդ հոդ­վա­ծը սահ­մա­նում է. «Յու­րա­քան­չյուր ոք ի­րա­վունք ու­նի բա­վա­րար կեն­սա­մա­կար­դա­կի իր և իր ըն­տա­նի­քի հա­մար»:
-Ցա­վոք, պե­տու­թյու­նը դեռևս չի սահ­մա­նել, թե որն է այդ մա­կար­դա­կը՝ նվա­զա­գույն կեն­սա­մա­կար­դա­կը կամ նվա­զա­գույն սպա­ռո­ղա­կան զամ­բյու­ղը: Հա­յաս­տա­նի արհ­միու­թյուն­նե­րի կոն­ֆե­դե­րա­ցիան կա­նո­նա­վոր կեր­պով բարձ­րաց­նում է այդ հար­ցը, բայց, ցա­վոք, պե­տու­թյունն այդ ուղ­ղու­թյամբ կոնկ­րետ քայ­լեր չի ձեռ­նար­կում: Ի­հար­կե, դժ­վար կլի­նի հենց հա­ջորդ տար­վա­նից նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը հա­վա­սա­րեց­նել զամ­բյու­ղին: Բայց միան­շա­նակ հնա­րա­վոր է նպա­տա­կին հաս­նե­լու ժա­մա­նա­կա­ցույց կազ­մել: Այ­սինքն՝ հայ­տա­րա­րել, որ Հա­յաս­տա­նում կյանքն այս­քան ար­ժե, որ պե­տու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է կեն­սա­պա­հով­ման այդ նվա­զա­գույնն աս­տի­ճա­նա­բար, 10 կամ 15 տար­վա ըն­թաց­քում: Այդ ժա­մա­նակ մար­դիկ կտես­նեն, որ երկ­րում հե­ռան­կար, կա­յու­նու­թյուն կա: Իսկ հի­մա մեզ մոտ ա­մեն ինչ իր գինն ու­նի, բա­ցի ա­մե­նա­կարևո­րից` կյան­քի ու աշ­խա­տան­քի ար­ժե­քից,- ա­սում է Բո­րիս Խա­րա­տյա­նը:
Ա­նուշ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 30122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ